Դվինում պեղումների առաջին փուլն ավարտված է
Դվինի թանգարանի համար նախատեսված տարածքում հնագիտական աշխատանքները սկսվել են 2022 թ. նոյեմբերին, երբ ապագա շինության տարածքում իրականացվել են 10 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ խրամատի պեղումները։ Արդյունքում բացվել են կառույցներ և նյութեր, որոնք հիմք են տվել առաջարկել ՀՀ կառավարությանը ֆինանսավորել հետագա պեղումները և դրանց որոշ հատվածներ ներառել ապագա թանգարանային ցուցադրության մեջ:
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հաղորդմամբ, ծրագիրն արժանացել է կառավարության հավանությանն ու ֆինանսավորմանը: Նոր պեղումներն սկսվել են 2023 թ. մարտի 7-ին և ավարտվել են մայիսի 12-ին (արշավախմբի ղեկավար՝ պ.գ.դ., պրոֆ. Համլետ Պետրոսյան): Արդյունքում ապագա շենքի տեղում պեղվել են 225 և 40 քառ. մետր տարածքով երկու տեղամասեր, որտեղ բացվել են 8-9-րդ դարերին վերաբերող բնակելի-տնեսական համալիրներ՝ պատեր, հատակներ, թոնիրներ, իրենց նախնական տեղում պահպանված խեցեղեն բազմաթիվ անոթներ, վաղ ջնարակի և ապակու բազմաթիվ օրինակներ:
Ծրագրի հաջորդ փուլերը ներառելու են շինարարության ընթացքի հնագիտական վերահսկողությունը և պեղված տարածքների ու նյութերի ընդգրկումն ապագա ցուցադրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան