Թուրքիայի դեսպանը կարծում է, որ Անկարայի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ չի փոխվի
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը հայտարարել է, որ դեռ վաղ է կանխատեսել Թուրքիայում համընդհանուր ընտրությունների արդյունքները, սակայն Մոսկվայի նկատմամբ Անկարայի քաղաքականությունը դժվար թե փոխվի։
Թուրքիայում համընդհանուր ընտրությունների երկրորդ փուլի վաղաժամ քվեարկությունը սկսվել է շաբաթ օրը արտասահմանում, այդ թվում՝ Ռուսաստանում։ Դեսպան Սամսարը կնոջ հետ առաջիններից է քվեարկել Մոսկվայում հանրապետության դեսպանատանը: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
«Դեռ վաղ է ինչ-որ բան կանխատեսել, բայց ես վստահ եմ, որ թուրքական քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ չի փոխվի»,-լրագրողներին ասել է դեսպանը՝ պատասխանելով Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների ապագայի մասին «ՌԻԱ նովոստի»-ի հարցին։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք երկուսին չենք կարող դիմանալ». ԵՄ-ն խոսել է Ուկրաինայի և Թուրքիայի միջև ընտրության մասին
- Լավրովի հետ հանդիպմանը քննարկել ենք Ադրբեջան-Հայաստան, Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումները. Չավուշօղլու
- Ռուս զբոսաշրջիկների թիվը Թուրքիա նվազել է, իսկ մեղավորն ընդդիմությունն է․ Չավուշօղլու
- Պաշտոնապես ճանաչելով 1915 թվականի ողբերգությունը որպես ցեղասպանություն` Նահանգները կվնասի ԱՄՆ – Թուրքիա ռազմավարական հարաբերությ