Մենք պետք է հենվենք մեր ժողովրդի վրա. Հանրահավաք՝ Կոռնիձորում
Կոռնիձորում «Կամավորական շարժում» ՀԿ կազմակերպած հանրահավաքի մասնակիցները երթով Կոռնիձոր գյուղի կենտրոնից շարժվեցին Հայաստան- Արցախ սահման:
Հանրահավաքին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից և Երեւանից ժամանած քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ:
Հանրահավաքը մեկնարկեց ՀԱԵ Սյունյաց թեմի հոգեւորականների օրհնությամբ և Տերունական աղոթքով:
«Դանակը հասել է ոսկորին, մենք կորցնում ենք ամեն ինչ, այլևս իրավունք չունենք դանդաղելու, համակերպվելու, երկու անգամ մտածելու։ Մենք պարտավոր ենք վիճակը փոխել, պետք է կարողանանք ազդել վիճակի, կացության վրա»,- իր ելույթում ասաց ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը։
Նա ընդգծեց, որ պետք է առաջին հերթին մենք մեր հույսը կտրենք օտարից. «Ոչ ոք չի գալու մեր տեղը կռվի, սուտ է։ Երբեք դա չի լինելու, մենք պետք է հենվենք մեր ժողովրդի վրա։ Ունենք մենք այդ հնարավորությունը։ Երբ մենք կռվենք, պայքարենք, հրապարակի վրա լինենք, ասենք՝ տեր ենք մեր իրավունքներին, այն ժամանակ կգտնենք նաև զինակիցներ, բայց երբեք չմտածեք, որ մեկ ուրիշը կգա մեր տեղը կկռվի, մեր իրավունքները կպաշտպանի։ Ոչ ոք դա չի անի, ժողովուրդ։
Մեր սեփական ուժերով պետք է մեր նպատակն իրականություն դարձնենք։
Ուժեղ ենք, անպարտելի ենք, եթե միասին ենք»։
«Եթե Արցախը տանք, Հայաստանն էլ տվել ենք, բայց մենք չենք տալու, մենք փրկելու ենք Արցախն էլ, Հայաստանն էլ հետը»,- ասաց Հ.Մարգարյանը։
Հիշեցնենք, որ այս պահին Արցախում նույնպես երթ է՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան