«Հրապարակ». Պայմանավորվել են շարունակել քննարկումները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով, կայացան ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ բանակցություններ:
Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ասված է. «Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։ Կողմերը շարունակել են «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ... պայմանավորվել են շարունակել քննարկումները»:
Նկատենք, որ արդյունքներ չեն արձանագրվել: Մայիսի 25-ին Մոսկվայում կհանդիպեն նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեան լիակատար համերաշխություն են հայտնում ՀՀԿ-ին
- «Ժողովուրդ». Դժվար է մատների վրա հաշվել, թե ինչ հանրօգուտ աշխատանք է կատարել Վահագն Խաչատուրյանը
- «Հրապարակ». Եթե անգամ ընդդիմությունը հանդես գա նախաձեռնությամբ, ՔՊ-ն էլ հայտարարի, որ դեմ չէ, ստեղծվելուց հետո հանձնաժողովը պարապուրդի կմատնվի
- «Փաստ». Փաստացի ակնարկվում է Արցախում անիշխանության հնարավոր վտանգի մասին
- «Ժողովուրդ». ԱԺ միակ ընդդիմադիր պաշտոնյային հեռացնելու հարցն օրակարգից չի հանվել
- «Հրապարակ». Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվել է
- «Ժողովուրդ». Ինչ է քննարկել Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան