«Հրապարակ». ԱԳ նախարարը Մոսկվայում հանդիպման էր, իսկ խորհրդարանում ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը ՌԴ էր քլնգում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային ժողով եւ կեսօրին հանդիպել իշխող խմբակցության հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման մասին նախապես ՔՊ-ականները չեն իմացել․ քննարկվում էր երկուշաբթի օրը հանդիպելու հարցը։ Հանդիպման հրատապությունը թերեւս պայմանավորված է եղել երեկ Մոսկվայում ընթացող Միրզոյան-Բայրամով բանակցությունների, ինչպես նաեւ մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ բանակցությունների փաստով եւ դրանից առաջ որոշ նախազգուշացումների անհրաժեշտությամբ։ Փաշինյանը երեկվա հանդիպմանը ներկա սակավաթիվ թիմակիցներին հորդորել է՝ առաջիկայում պարզապես չխոսել ՌԴ-ի հետ կապված թեմաներով․ ՀԱՊԿ-ից դուրս գալու, դիտորդների եւ այլնի վերաբերյալ: Ռուսաստանի մասին ո՛չ լավ, ո՛չ վատ կարծիք չհայտնել։
Բանն այն է, որ երեկ՝ առավոտ կանուխ, երբ ԱԳ նախարարը դեռ չէր հանդիպել իր պաշտոնակցի հետ, խորհրդարանում ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը ՌԴ էր քլնգում՝ ասելով, որ ՀՀ-ում ռուսների ներկայությունը կարող է նոր սադրանքների առիթ դառնալ, որ ռուս սահմանապահները հեռացել են սահմաններից՝ տեղը զիջելով Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ բրյուսելյան բանակցությունների մասին, բայց նոր բան չի ասել: Ի դեպ, ՔՊ-ականների սակավաթիվությունը մասամբ պայմանավորված է եղել գործուղումներով, ոմանք էլ նախապես չեն իմացել հանդիպման մասին, ԱԺ-ում չեն եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Փաշինյանին փոխելու հարցն այսօր առանցքային է
- «Ժողովուրդ». Արդարադատության նախարարությունը բավականին ակտիվ է հյուրեր ընդունելու ու ճանապարհելու հարցում
- «Հրապարակ». Պայմանավորվել են շարունակել քննարկումները
- «Փաստ». Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեան լիակատար համերաշխություն են հայտնում ՀՀԿ-ին
- «Ժողովուրդ». Դժվար է մատների վրա հաշվել, թե ինչ հանրօգուտ աշխատանք է կատարել Վահագն Խաչատուրյանը
- «Հրապարակ». Եթե անգամ ընդդիմությունը հանդես գա նախաձեռնությամբ, ՔՊ-ն էլ հայտարարի, որ դեմ չէ, ստեղծվելուց հետո հանձնաժողովը պարապուրդի կմատնվի
- «Փաստ». Փաստացի ակնարկվում է Արցախում անիշխանության հնարավոր վտանգի մասին
- «Ժողովուրդ». ԱԺ միակ ընդդիմադիր պաշտոնյային հեռացնելու հարցն օրակարգից չի հանվել
- «Հրապարակ». Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվել է
- «Ժողովուրդ». Ինչ է քննարկել Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին