«Մեծ յոթնյակի» առաջնորդները ծրագրում են պարենային անվտանգության նախաձեռնություն սկսել
G7-ի առաջնորդները գործընկերների հետ մտադիր են սկսել Հիրոսիմայի պարենային անվտանգության գլոբալ նախաձեռնությունը, ասվում է տնտեսական կայունության և տնտեսական անվտանգության հարցերով G7 առաջնորդների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հիրոսիմայի գագաթնաժողովում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մենք պարտավորվում ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել գործընկեր երկրների հետ, ինչպես նշված է կից Հիրոսիմայի գործողությունների հայտարարության մեջ՝ հանուն կայուն գլոբալ պարենային անվտանգության, և կոչ ենք անում ավելի մեծ միջազգային համագործակցության»,-ասված է եզրափակիչ հայտարարության մեջ։
2023 թվականին G7-ի նախագահությունն անցել է Ճապոնիային։ G-7 գագաթնաժողովը մեկնարկել է մայիսի 19-ին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում և կտևի մինչև մայիսի 21-ը ներառյալ։
Բացի G7 երկրներից, Հիրոսիմայի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Հնդկաստանը, Ավստրալիան, Բրազիլիան, Հարավային Կորեան, Վիետնամը և երեք այլ երկրներ՝ նախագահությամբ Աֆրիկյան միության: Բացի այս երկրներից, Հիրոսիմայի գագաթնաժողովին հրավերներ են ստացել յոթ կազմակերպությունների ղեկավարներ՝ ՄԱԿ-ը, Էներգետիկայի միջազգային գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), Համաշխարհային բանկը, ԱՀԿ-ն և ՀԱԿ-ը:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին Ֆրանսիայի կառավարական ինքնաթիռով կմեկնի
- «Մեծ յոթնյակի» երկրները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան