Մոլդովայի նախագահ Սանդուն Ռուսաստանին մեղադրել է գարնանը երկրի իշխանությունը «տապալելու» փորձի մեջ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Moldova-1-ի եթերում ասել է, որ գարնանը Ռուսաստանը փորձել է «տապալել» երկրի իշխանությունը և իշխանության բերել «ռուսամետ» ուժերին։ Նրա հայտարարությանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
«Այս տարվա գարնանը կային իշխանությունը տապալելու ծրագրեր, որոնք ձախողվեցին նաև այն պատճառով, որ մենք ունեինք բավարար տեղեկատվություն և մեր մարմինների զգոնությունը։ Վստահ ենք, որ նրանք նորից կփորձեն, բայց ես կոնկրետ տեղեկություն չունեմ այդ մասին»,-ասել է նա։
Սանդուի կարծիքով, Ռուսաստանը նման նոր փորձեր կանի, քանի որ, ըստ նրա, Կրեմլի ծրագրերն են Մոլդովայի կառավարությունը փոխել «ռուսամետի» և Մոլդովան օգտագործել Ուկրաինայի դեմ «պատերազմում»։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայի կառավարությունը չեղարկել է ԱՊՀ երկրների սահմանների պաշտպանության մասին համաձայնագիրը
- Սանդուն հույս ունի, որ Մոլդովան կմտնի Եվրամիություն և կվերադարձնի Մերձդնեստրը
- Մոլդովայում բռնցքամարտիկների կողքին են եղել տեղի հայ համայնքի ներկայացուցիչները
- Մոլդովան ԵՄ-ից 10 մլն եվրո կստանա ուկրաինացի փախստականներին օգնելու համար
- Կրեմլն արձագանքել է Պուտինի մուտքը Մոլդովա արգելելու մասին հայտարարությանը
- Մոլդովայի խորհրդարանի պատգամավորը հանրահավաքի ժամանակ պատռել է ՆԱՏՕ-ի դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան