Վրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել խորհրդարանում
Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի անուղղակի պատճառ է դարձել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Միջադեպի կադրերը ուղիղ եթերով հեռարձակվել են տեղական հեռուստատեսությամբ:
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի ելույթն ավարտելուց հետո պատգամավոր Գիորգի Վաշաձեն ամբիոնից քննադատել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը։ Երբ նա վերադարձել է իր աթոռին, խորհրդարանական մեծամասնությունից նրա գործընկեր Դաչի Բերայան վիրավորել է նրան, և ծեծկռտուք է սկսվել։ Բախումը կարճ ժամանակում կարգավովեց։
Այժմ խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունենում ընդդիմադիրների փոքր հանրահավաքը, ովքեր շարունակում են դեմ արտահայտվել Ռուսաստանի հետ օդային կապի հաստատմանը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Թբիլիսին չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը
- Վրաստանի ընդդիմությունը շարժվեց օդանավակայան Մոսկվայից առաջին թռիչքն կդիմավորի բողոքի ակցիայով դիմավորելու համար
- Ռուսաստանն ու Վրաստանը չորս տարվա ընդմիջումից հետո վերսկսում են օդային հաղորդակցությունը
- Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ պահանջել են հրաժարվել Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունից
- Վրաստանի նախագահը Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների վերացումը սադրանք է անվանել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան