ԺՈՐԱՆ և ժորան
Տեր Վրթանես Բաղալյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի նկարը, ում մայրիկին՝ Գայանե Հակոբյանին այսօր կալանավորել են մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» ու դատավոր Ժորա Չիչոյանի լուսանկարը, ով հենց այդ որոշումը կայացրել է ու գրել.
«ԺՈՐԱՆ և ժորան
Առաջինը` կյանքի գնով պաշտպանել է երկրորդին և երկրոդի մորը։
Երկրորդը` առաջինի կյանքի գնով պահված հայրենիքում վայելում է պաշտոնը և առաջինի մորը դատապարտելու գնով պահում է աթոռը։ Ապրե'նք ու անմահանանք ԺՈՐԱՅԻ նման ու չապրե'նք ու (բարոյապես)չմեռնե'նք ժորայի նման»։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Երկու Ժորա… երկու Հայաստան…
Պատվախնդիր եւ անպատիվ…
Պայքարող եւ կոնֆորմիստ…
Հուսադրող եւ անհեռանկար…
Մահից հետո ապրող եւ շնչավոր մեռուկ…
Լույսի եւ խավարի…»։
Հարակից հրապարակումներ`
- Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ. Ավետիք Իշխանյան
- Եթե կուզեք՝ ամենաքիչը մեզ պետք է հետաքրքրի այս հասարկությունը, որտեղ մեր զավակներն այլևս չեն ապրում.Ալիս Գևորգյան՝ զոհված Դավիթ Գևորգյանի մայրը
- Զոհված զինծառայողների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի մոտ
- «Ճանաչեք և հիշեք». Զոհվածի մայր տիկին Գայանեին դատած դատավորը
- Մենք արդեն կորցրել ենք, մեզանից չեն տանելու, ձեզանից են տանելու ձեր երեխաներին.Զոհվածի հայրը՝ ՀՀ քաղաքացիներին
- Մենք միշտ ասում էինք՝ չէիք հավատում, հիմա հավատացի՞ք, որ այս մարդն ամեն ինչի ունակ է. Վահիդ Սահակյան
- «Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
- Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց
- Ցավոք, տիկին Գայանեն հրաժարվեց դադարեցնել հացադուլը. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան