Զոհված զինծառայողների հարազատներն անհնազանդության ակցիաներ են անում
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ հավաքված զոհված զինծառայողների հարազատները, քաղաքացիները փակեցին Արշակունյանց պողոտան։
Այնուհետև հայտարարեցին, որ առայժմ փողոցներով ակցիա են իրականացնում։
Նրանք շաժվում են դեպի Հանրապետության հրապարակ։
Նրանք գոռում են «պայքար, պայքար», «Նիկոլ, դավաճան», «ազատություն Գայանեին»։
«Գայանեն առաջին կին քաղբանտարկյալն է»,- ասում են ծնողները։
«Ընկել են ծնողների հետևից, որ լռեցնեն։ Չեն լռեցնի»,- ասաց զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։
Նրանք կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան