«Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
«Հերոսի մորը, հերոս կնոջը տանում, կալանավորում են»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ հուզված ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց Աշոտ Փաշինյանի «առանգման» գործով։
«Ստորություն է, դատավոր Ժորա ես, ինչ ես, ստոր անձնավորություն ես»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Աստղ Գալեյանը։
Նա նշեց, որ բոլորին՝ կարմիր ու սև բերետավորներին, քաղաքացիական հագուստ ոստիկաններին, դեմքերով նկարել են. «Մեր միջի տականքներին մենք դեմքերով ճանաչում ենք, տարածելու ենք ամեն տեղ»։
«Սա ձեր վերջն է, Նիկոլ ես, Աշոտ ես, ձեր ամբողջ խունտային եմ ասում, սա ձեր վերջն է»,- ասաց զոհված կապիտանի այրին։
«Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»,- ասաց զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանը։
Հիշեցնենք, որ դատարանի որոշումից հետո դատարանի բակում հավաքված զոհված զինծառայողների ծնողները, հարազատները երթով շարժվում են Հանրապետության հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
- Զոհված զինծառայողների հարազատներն անհնազանդության ակցիաներ են անում
- Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց
- Զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի գործով որոշումը դատարանը կհրապարկի այսօր
- Ցավոք, տիկին Գայանեն հրաժարվեց դադարեցնել հացադուլը. Ռուբեն Մելիքյան
- #ԳայանենԵսԵմ․ «Որդիների Կանչ» ՀԿ-ն սկսում է ֆլեշմոբ
- Տիկին Գայանեն հրաժարվեց դադարեցնել հացադուլը,այս պահին նրան այցելում են ԱԺ պատգամավորները․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան