Զոհված զինծառայողների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի մոտ
Զոհված զինծառայողների ծնողները երթով հասան կառավարության շենքի մոտ, որը շրջապատված է մի քանի պատ կազմած ոստիկանների շարքերով։
Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների ծնողները հայտարարեցին, որ անժամկետ նստացույց են սկսում։ Նրանք պահանջում են ազատ արձակել հանուն հայրենիքի կյանքը տված զինվոր Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով դատարանր որոշմամբ կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
«Ազատություն, ազատություն», «Նիկոլ, ամոթ» վանկարկում են հավաքվածները՝ կոչ անելով բոլոր քաղաքացիներին միանալ իրենց»
«Մարդկության մի նշույլ չկա սրանց մեջ»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։
«Ժողովուրդ, սա արդեն վերջն է։ Եթե այսօր Նիկոլը ձեռնոց է նետել հերոսածին մորը, ուրեմն նա ամեն ինչի ունակ է, ամեն ինչ կարող է անել, միայն թե թուրքի ասածով շարժվի։
Ինքը մեզանից վախենում է, մեր մեջ վտանգ են տեսնում, դրա համար գնաց նման քայլի, որպեսզի մեզ շեղի մեր հիմնական գործից»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
Բացի նստացույցից, նրանք նաև հայտարարեցին, որ փակելու են Ամիրյան-Տիգրան Մեծ և Նալբանդյան փողոցները։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինվորի մորը «Աբովյան» ՔԿՀ են տեղափոխել
- «Ճանաչեք և հիշեք». Զոհվածի մայր տիկին Գայանեին դատած դատավորը
- Մենք արդեն կորցրել ենք, մեզանից չեն տանելու, ձեզանից են տանելու ձեր երեխաներին.Զոհվածի հայրը՝ ՀՀ քաղաքացիներին
- Մենք միշտ ասում էինք՝ չէիք հավատում, հիմա հավատացի՞ք, որ այս մարդն ամեն ինչի ունակ է. Վահիդ Սահակյան
- «Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
- Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց
- Զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի գործով որոշումը դատարանը կհրապարկի այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան