Բլա-բլա-բլա. Մելիքյանը՝ ՄԻՊ հաղորդագրության մասին
Զոհված զինծառայողի կալանավորված մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Մեկն ուղարկեց ՄԻՊ-ի հաղորդագրությունը Գայանեի գործով։ Հարցրեց՝ կասե՞ս ինչ է ուզում ասել։ Պատասխանեցի շատ կարճ՝ բլա-բլա-բլա։ Բառակույտ։
Առհասարակ՝ ինձ հետաքրքիր է, թե ում մոտ է «բարձր հեղինակություն» վայելում տիկին ՄԻՊ-ը, որը համաձայնելով աշխատել ՔՊ-ի ՄԻՊ՝ կորցրեց շատ ու շատ մարդկանց, այդ թվում՝ իմ հարգանքը։ Իրոք հետաքրքիր է։ Ու՞մ մոտ է հարգանք վայելում։
Օրինակ ես գիտեմ, որ շատ մարդիկ ինձ հարգում են ու միաժամանակ շատ մարդիկ ինձ չեն հարգում (կա՛մ իմ դեմ պարբերաբար իրականացվող նիկոլական սև փիառ-արշավների պատճառով, կա՛մ սուբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ իրենց կամ իրենց հարազատներին ժամանակին ցածր գնահատական եմ նշանակել, կա՛մ էլ միգուցե օբյեկտիվ պատճառներով)։ Դա ես գիտեմ ու շատ նորմալ եմ վերաբերվում իմ նկատմամբ եղած վերաբերմունքին։
Իսկ տիկին ՄԻ՞Պ-ն ում մոտ է հարգանք վայելում, որ նրա կոչերն էլ բանի տեղ դնեն։
ՀԳ. Եթե այդ պաշտոնը զբաղեցնողը նորմալ մարդ լիներ, ապա այսօր սուս ու փուս հրաժարական կտար, ոչ թե բլա-բլա-բլաներ կգրեր»։
Հարակից հրապարակումներ`
- Կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները. ՄԻՊ
- Ստեփանակերտում զոհված զինծառայողների ծնողներն ակցիա են անում՝ ի աջակցություն Երևանում կալանավորված Գայանե Հակոբյանի
- Գայանեն լսել է մեր խնդրանքն ու դուրս եկել հացադուլից, բայց իր պայմանը փոխանցել՝ մեր պայքարից հետ չկանգնենք. Ռոստոմյան
- Հնարավոր ու անհնարին ամեն ինչ անելու ենք մինչև Գայանե Հակոբյանը լինի ազատության մեջ. Զոհվածի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան