Մայրեր, սիրեք ձեր երեխաներին, որ մեծանալուց նրանք Նիկոլ և Աշոտ չդառնան. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Աշոտ Փաշինյանն ավելի երջանիկ չի դառնալու իր հոր անբարո վարքագիծը կրկնօրինակելու, պիղծ քարոզչական մանիպուլյացիաներին ծառայելու, իր զոհված տարեկցի մորն անարգելու, սարքած գործով «զոհ» ներկայանալու, անբարո ֆեյքերի սրտակեր դառնալու շնորհիվ։
Դժբախտն ուրիշի դժբախտությամբ երջանիկ դառնալ չի կարող։
Դժբախտի երջանկանալու միակ ճանապարհը ուրիշների հանդեպ արդար եւ բարի վարվելակերպն է։
Ինչքա՞ն հիվանդագին պիտի լինեն հարաբերությունները, որ կյանքում առաջին անգամ «… 100%» շապիկով ներկայանա սեփականան հոր հանդեպ կոմպլեքսները հաղթահարող երիտասարդը։
Ու չասեք, թե ընտանեկան հարցեր են։ Եթե ընտանեկան են, ապա ուրիշների ընտանիքների հաշվին դրանք չեն կարգավորվում։
Նիկոլի պատճառով զոհվածի մոր հաշվին «հեր ու տղա» հարաբերություններ կարգավորելը սրիկայություն է, որի արդյունքում դուք ոչ թե իրար սիրում եք, այլ օգտագործում։
Հ. Գ. Մայրեր, սիրեք ձեր երեխաներին, որ մեծանալուց նրանք Նիկոլ և Աշոտ չդառնան։
Ժողովուրդս դժբախտ է դառնում սրանց խեղված մանկության պատճառով»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ
- Հնարավոր ու անհնարին ամեն ինչ անելու ենք մինչև Գայանե Հակոբյանը լինի ազատության մեջ. Զոհվածի հայր
- Գայանե Հակոբյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից. Անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն
- Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ. Ավետիք Իշխանյան
- Զոհված զինծառայողների ծնողները փողոցներ են փակել
- «Ճանաչեք և հիշեք». Զոհվածի մայր տիկին Գայանեին դատած դատավորը
- Զոհված զինծառայողների ծնողները հասնում են կառավարության շենք, որը շրջապատված է ոստիկանական մեծաթիվ ուժերով
- Նիկոլ, այն աշխարհից քեզ վռնդել են, դու այն աշխարհում էլ տեղ չունես.Զոհվածների ծնողները ԲԴԽ-ի դիմաց են
- «Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան