Ազիզը ուզում էր որդու անունը Արեգ դնել. մի քանի օր առաջ նա եղբայր ունեցավ՝ Արեգ անունով
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանը կդառնար 22 տարեկան։
«Ազիզիս ծառայությունը ավարտին էր մոտենում, քույրը ասեց՝ մնաց 9 ամիս, իսկ Ազիզս ասեց՝ չէ, մի հղիություն»,-այսօր զավակների զրույցը հիշել է մայրը՝ Մելանյա Հարոյանը։
Մեծահոգի, ընկերասեր, մոր դիպուկ բնորոշմամբ՝ «ջիգյարի կծիկ» էր Ազիզը։
Ամերիկյան համալսարանի ուսանող էր, ծրագրավորող պիտի դառնար…
«Որդուս» ՀԿ-ն ներկայացնում է պատերազմական օրերից մի հուզիչ դրվագ (ընդգրկված է «Կյանքից առավել» գրքի երկրորդ հատորում, որը շուտով լույս կտեսնի).
«Մի օր քայլում էին ականապատ դաշտերով, ցրտին շատ բարակ հագնված, հոգնած, բայց քայլում էին: Մեկ էլ տղաներից մեկի հագին Ազիզը տեսնում է իր մայրիկի գործած սվիտերը։ Մոտենում և ասում է, որ իր մայրիկի գործածն է, խնդրում է տալ իրեն, եթե հագնելու ուրիշ բան ունի։ Տղան տալիս է սվիտերը։
Ազիզը զարմացած էր։ Նա ընկերոջն ասում է․ «Պատկերացնու՞մ ես՝ ինչ ճանապարհով ու ինչ ճիշտ պահի մորս գործած սվիտերը եկավ, հասավ ինձ...»։
Այսպիսի խորհրդանշական դեպքերը վստահություն էին ներշնչում Ազիզին, որ ողջ է մնալու ու կրկին գրկելու է իր սիրելիներին։ Բայց հոկտեմբերի 18-ին՝ գիշերվա ժամը 1:30, հենց նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել, նա անմահացավ․․․
Ազիզը ուզում էր որդու անունը Արեգ դնել։ Մի քանի օր առաջ նա եղբայր ունեցավ՝ Արեգ անունով»։
Փոքրիկ Արեգը լույս աշխարհ է եկել զոհված եղբոր ծննդից 4 օր առաջ` փարատելու Ազիզի ընտանիքի վիշտը:
Ինչպես Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանն է պատմում` Ազիզը երազում էր որդի ունենալ ու նրան Արեգ անվաներ, ծնողները փորձել են որդու անկատար երազանքն իրենք իրականացնել։
Արեգը ծնվել է 3,300կգ. և 51սմ. հասակով: Նա իրեն հրաշալի է զգում և արդեն տանն է։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան