Գայանեն լսել է մեր խնդրանքն ու դուրս եկել հացադուլից, բայց իր պայմանը փոխանցել՝ մեր պայքարից հետ չկանգնենք. Ռոստոմյան
«Ամբողջ գիշեր անցկացրել ենք կառավարության դիմաց։ Հանգիստ էր»,- լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, ով այլ զոհվածների ծնողների հետ երեկվանից անժամկետ նստացույց են անում՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
Նա նշեց, որ իրենց մոտենում են քաղաքացիներ, մտահոգություն հայտնում, սակայն եկել են այնպիսի մարդիկ, ովքեր տեղյակ չեն եղել։
«Սա մտահոգիչ է։ Դեռ այն սպասելիքը, որ ժողովուրդը միգուցե արթնանա այն թմբիրից, որ արդեն հերոսածին մոր են կալանավորում, ոնց որ այդ մտահոգությունն այսօր քիչ քաղաքացիների մոտ տեսա։ Պետք է գիտակցեն, որ մեզ պատած վիշտը մի օր իրենց տուն է մտնելու։ Մենք արդեն կորցրել ենք մեր ամենաթանկը, պայքարում ենք, որպեսզի նոր զոհեր չունենանք։ Ամեն ծնող առաջին հերթին պետք է իր զավակի մասին մտածի»,- ասաց Ա. Ռոստոմյանը։
Նա նշեց, որ իրենք ունեն պլան, որի մասին ավելի ուշ կխոսեն, քանի որ այն հնարավոր է փոփոխվի, որպեսզի որևէ ձևով չվնասեն տիկին Գայանեին։
«Երեկ փաստաբանի միջոցով մեր խնդրանքն էինք փոխանցել Գայանեին, որպեսզի դադարեցնի հացադուլը։ Շատ լավ է, որ ականջալուր եղավ, սակայն փաստաբանների հետ իր պայմաններ էր փոխանցել, որ մենք հանկարծ հետ չկանգնենք մեր պայքարից։ Այսինքն իրեն այնտեղ ոչ մի բան չի կոտրում։ Մենք դրանից ոգևորվեցինք, բայց առաջին հերթին Գայանեի առողջությունն է»,- ասաց Ա.Ռոստոմյանը։
Նա նշեց, որ աշխարհում ոչ մի տեղ չեն կալանավորում հերոսածին ծնողի, խոնարհվում են նրանց առաջ. «Մենք չենք ուզում մեր առաջ խոնարհվեն, բայց չարհամարհեն, իսկ եթե իրենք հասել են դրան, ուրեմն ամեն սրբության վրայով էլ կանցնեն։
Բայց մենք ամեն ինչ անելու ենք մեր տղաների կիսատ թողած գործն շարունակելու համար »։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ
- Հնարավոր ու անհնարին ամեն ինչ անելու ենք մինչև Գայանե Հակոբյանը լինի ազատության մեջ. Զոհվածի հայր
- Գայանե Հակոբյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից. Անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն
- Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ. Ավետիք Իշխանյան
- Զոհված զինծառայողների ծնողները փողոցներ են փակել
- «Ճանաչեք և հիշեք». Զոհվածի մայր տիկին Գայանեին դատած դատավորը
- Զոհված զինծառայողների ծնողները հասնում են կառավարության շենք, որը շրջապատված է ոստիկանական մեծաթիվ ուժերով
- Նիկոլ, այն աշխարհից քեզ վռնդել են, դու այն աշխարհում էլ տեղ չունես.Զոհվածների ծնողները ԲԴԽ-ի դիմաց են
- «Հայաստանում արդեն հերոսածին ծնողի են դատում». զոհվածների հարազատները դիմում են դեսպաններին
- «Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
- Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը