Այդ ի՞նչ է արել զոհվածի մայրը, որին պետք էր 1 ամսով զրկել Հայրենիքին կյանքը նվիրած իր որդու շիրիմին այցելելու հնարավորությունից
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Այդ ի՞նչ է արել զոհված զինծառայողի մայրը, որին պետք էր 1 ամսով զրկել Հայրենիքին կյանքը նվիրած իր որդու շիրիմին այցելելու հնարավորությունից` նրան կալանքի տակ պահելով:
Կալանքին այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների այսքան մեծ ընտրություն կա օրենքում: Ավելին, Քրեական դատավարության նոր օրենսգիրքը հենց առավել է նրանով, որ նախատեսում է մի քանի խափանման միջոց համակցված, միաժամանակ կիրառելու հնարավորություն: Փաստաբաններն էլ այդ տարբերակներն էին առաջարկել դատարանին սկսած վարչական հսկողությունից ու գրավից, մինչև անգամ տնային կալանք: Այս ամենին էլ գումարվում է առողջական վիճակի, այն կալանքով չվատթարացնելու հարցը:
Կալանքը ծայրահեղ միջոց է, այլ ոչ թե առաջնային տարբերակ: Դրա համար է նաև, որ ամրագրված է կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը վերացնելու դատախազի իրավասությունը, և վարույթի ընթացքը կախված չէ կալանքից:
Իրավական պետության դատարանի կամ թեկուզ իրավապահ մարմնի որոշումը չի կարող անտեսել բարոյական, այն էլ այս աստիճան նվիրական արժեքները:
Չէ՞ որ խոսքը Հայրենիքի պաշտպանության նվիրական գործի համար որդուն կորցրած կնոջ մասին է, ով որդու կորստից հետո պետությունից այդպես էլ չի կարողանում ստանալ իր հարցերի պատասխանները, բողոքի ձայն բարձրացնելու համար արժանապատվությունը բացահայտ նսեմացնող ձևով Եռաբլուրից բերման է ենթարկվում ու որևէ պաշտոնյա դրա համար պատասխանատվություն չի կրում, իսկ հետո էլ հայտնվում է դատական քաշքշուկների մեջ հենց այդ պետության գիտակցված նախաձեռնությամբ:
Սրան գումարած ձերբակալումն ու կալանքն առկա իրավիճակում ավելի են նպաստում ատելության խոսքի աճին ու լարվածությանը հասարակությունում, մարդկանց պառակտմանը:
Էլ չհաշված ահագնացած վիրավորանքները Հայրենիքի համար հերոսաբար ընկած զինվորների ծնողների հասցեին, զոհված զինծառայողների հիշատակի անարգանքը իրական ու կեղծ էջերից, պետության ամրության հիմնարար երաշխիքների` բարոյական արժեքների ոտնահարումն առհասարակ:
Արդարադատությունը հրեշավոր է դառնում և դադարում է մարդուն ծառայելուց, երբ իրավական կանոնները կիրառություն չեն ստանում, իսկ բարոյական արժեքներն անտեսվում ու արհեստական կերպով կտրվում են իրավունքից»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողի մորը կալանավորած Ժորա Չիչոյանը, ըստ պաշտոնական կենսագրության, զինված ուժերում չի ծառայել
- Հնարավոր ու անհնարին ամեն ինչ անելու ենք մինչև Գայանե Հակոբյանը լինի ազատության մեջ. Զոհվածի հայր
- Գայանե Հակոբյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից. Անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն
- ԺՈՐԱՆ և ժորան
- Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ. Ավետիք Իշխանյան
- Եթե կուզեք՝ ամենաքիչը մեզ պետք է հետաքրքրի այս հասարկությունը, որտեղ մեր զավակներն այլևս չեն ապրում.Ալիս Գևորգյան՝ զոհված Դավիթ Գևորգյանի մայրը
- «Ճանաչեք և հիշեք». Զոհվածի մայր տիկին Գայանեին դատած դատավորը
- Մենք արդեն կորցրել ենք, մեզանից չեն տանելու, ձեզանից են տանելու ձեր երեխաներին.Զոհվածի հայրը՝ ՀՀ քաղաքացիներին
- «Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
- Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց
- Այս երիտասարդը՝ Ժորա Չիչոյանն է, որն էլ դատելու է հերոս Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանեին. «Որդիների Կանչ» ՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան