Արսեն Բաբայան. Ստյոպա Սաֆարյանը հերթական անգամ ստում է
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Որպես Արթուր Ղազարյանի պաշտպան՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը հերթական անգամ ստում է։ Ընդհանրապես այս անձնավորության մոտ ստախոսությունը, իմ համոզմամբ (բազմիցս բացահայտել եմ նրա ստախոսությունները), սկսել է կրել քրոնիկ բնույթ։
Իսկ իրականությունը հետևյալն է. Արթուրի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում Ստյոպա Սաֆարյանի կողմից այն սուտ հաղորդման հիմա վրա, ըստ որի, իբր Արթուրը գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում Ստյոպային սպանելու սպառնալիք է տվել։
Նախաքննության մարմնին հայտնի է, որ Ստյոպայի հայտնած օրը, երբ Արթուրն իբր նրա նկատմամբ սպանության իրական սպառնալիք է հնչեցրել, Հայաստանի Հանրապետությունում չի գտնվել, ուստի՝ չէր կարող սպանությամբ սպառնալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին