Զարուհի Հովհաննիսյան. Պատրաստ եմ աջակցելու զոհված զինծառայողի մորը
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշմանը, գրում է.
«Զոհված զինծառայողի մորը կալանքը միայն վնասելու է, նա կարիք ունի հոգատարության և աջակցության։ Պատրաստ եմ աջակցելու, ինչով հնարավոր է և թեթևացնելու նրա ծանր հոգեբանական վիճակը։
Ինչ վերաբերում է այս միջադեպից քաղաքական դիվիդենտներ շահողներին ու օգտվողներին, ատելություն ու հայհոյանք տարածողներին, նրանց անտեսում և անտեսելու եմ»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ հարցեր է հնչեցրել.
«Կալանքը որպես խափանման միջոց կիրառման մասին որոշում կայացնելիս, դատարանը ինչ հիմնավորումներ է գտել.
փախչելու կամ թաքնվելու է՞ր
ազդելու է՞ր քննչական մարմինների վրա,
վկաների, տուժողի վրա է՞ր ազդելու,
ի վերջո, խոչընդոտելու է՞ր քննության ընթացքի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Այդ ի՞նչ է արել զոհվածի մայրը, որին պետք էր 1 ամսով զրկել Հայրենիքին կյանքը նվիրած իր որդու շիրիմին այցելելու հնարավորությունից
- Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ. Ավետիք Իշխանյան
- «Ճանաչեք և հիշեք». Զոհվածի մայր տիկին Գայանեին դատած դատավորը
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
- Զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի գործով որոշումը դատարանը կհրապարկի այսօր
- Ինչո՞ւ եք ազատությունից զրկել պատերազմում հերոսաբար ընկած զինվորի մորը. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան