Մշակութային լրագրող. Ես հրաժարվում եմ ընդունել, որ Հայաստանը մտավորականներ ու արվեստագետներ ունի
Լրագրող Նաիրա Փայտյանը, որ երկու տասնամյակ լուսաբանել է մշակույթի ոլորտը, գրում է.
«Ես հրաժարվում եմ ընդունել, որ Հայաստանի Հանրապետությունը մտավորականներ ու արվեստագետներ ունի, առավել ևս՝ ՀՀ ժողովրդական արտիստներ։
Խորապես զղջում եմ, որ Հայկական Երկրորդ Հեռուստաալիք-ով 20 տարի մշակույթ եմ լուսաբանել ու մեծարել հայ ազգի մշակութային գործիչներին։
Ո՞ւմ են պետք ձեր մեդալները, քանի՞ գրոշ արժեն ձեր ժողովրդականի ու վաստակավորի կոչումները, եթե Հայրենիք չունենաք, եթե թաքնվել եք 18-20 տարեկան զինվորի հետևում, ո՞վ է ձեզ ժողովրդականի մեդալ ու կոչում շնորհել. ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։ Առանց ժողովրդի ու Հայրանիքի, դուք ո՞վ եք, ինչացո՞ւ եք։ Կրավորական, վախվորած, «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, ի՞նչ գործ ունենք քաղաքականության հետ, մերը մշակույթն է» ասելով՝ մինչև ե՞րբ եք կրավորական, վախվորած կեցվածքով ապրելու։
Հայկական երկու պետությունների չլինելու վտանգը ձեզ չի հուզում. դա իմացանք, բայց զոհված զինվորի մորն են դատում, գոնե հիմա ցույց տվեք, որ էս աղետի նկատմամբ անտարբեր չեք։
Կոմիտաս, Թումանյան, Չարենց, Բակունց, Մահարի. մի կաթիլ անգամ նրանցից չկա՞ մեջներդ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան