Դուք փորձում եք մեզ դարձնել ստրուկ և արժեք չունեցող մարդ, դա ձեզ մոտ չի ստացվելու. Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանին
«Հակոբավանքից, որը Արցախի սրտում է, ուզում եմ ասել մի բան. ես չգիտեմ, թե դուք ինչքան ժամանակ եք մնալու ղեկավար, պարոն Փաշինյան, բայց դուք վտանգավոր բան եք անում. դուք փորձում եք ոչնչացնել ոչ թե հայկական պետությունը, ոչ թե պահպանեք ձեր իշխանությունը, դուք փորձում եք մեզ բոլորիս դարձնել ստրուկ և արժեք չունեցող մարդ։ Դա ձեզ մոտ չի ստացվելու», - տեսաուղերձում ասում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նշում է. «Ամենասարսափելին այն է, որ մենք խոսում ենք ոչ թե որ քաղաքական ուժն է ճիշտ կամ սխալ, այլ խոսում ենք ամենախորքայի արժեքների մասին։ Երբ մեզ թույլ ենք տալիս ասել, որ ունենք հազարավոր դասալիքներ՝ առանց ապացույցների, երբ ասում ենք՝ հայ կանայք երջանիկ չեն, երբ հնարավոր է թքել մարդու երեսին և դա նորմալ է, երբ խոսում ենք, որ եկեղեցու դեմ կարելի է այսպիսի քարոզարշավ սկսել, երբ հնարավոր է Արցախի մասով ասել՝ ինչ կապ ունենք, մատ թափ տալ ԱԺ-ում և ասել՝ «դուք ո՞վ եք, որ մեզ բան եք ասում», եթե կարելի է հանգիստ հասկանալ, որ հազարավոր զոհեր են լինելու, բայց պատերազմը չկանգնեցնել, և դա դառնում է ստանդարտ և դա ամենամեծ վտանգն է, որը մեզ սպառնում է։ Մենք դավաճանում ենք հայրենիքն, հայկական արմատները, արժեքները»։
Ռ. Վարդանյանն ասում է, որ քննարկվում են բաներ, որոնք քննարկման ենթակա չեն՝ ցեղասպանությունը, հայկական արժեքները, Արարատը և շատ այլ բաներ, որոնք մեր սյուներն են, որոնց վրա հենվել ենք։
«Վստահ եմ, որ սա երկար չի կարող շարունակվել։ Ամեն ինչ կարելի է պղտորել, բայց ազգային սկզբունքները պղտորել չի կարելի։ Վստահ եմ՝ մեր սերունդն արժանապատիվ անցնելու է ամենածանր ժամանակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին