Խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել. Արարատ Միրզոյան
«Վաշինգտոնում բանակցությունների հարցում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ ուղիղ, երկար, անկեղծ խոսակցություն ծավալել»,- Երևանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսում ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի բանակցություններին Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում։
«Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտահոգությունները, մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության։ Սա միայն իմ գնահատականը չէ, ինձ հավաստիացրել են մյուս կողմերը ևս։
Անշուշտ, կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները բավական հեռու են իրարից։ Սրանք այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին։ Բայց այս ուղղությամբ ևս բավական արդյունավետ քննարկում է եղել», - ասաց Ա.Միրզոյանը։
Նա նշեց, որ Հայաստանի համար սկզբունքային է որոշակիություն ունենալ սահմանազատման գործընթացում. «Մենք պատրաստ ենք, շահագրգռված ենք տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմամբ և պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության պայմանագրով և մի շարք հոդվածներով հնարավոր եղավ Երևանի և Բաքվի պատկերացումները մոտեցնել ընդհանուր տեսլականին.Լավրով
- ԱՄՆ պետքարտուղարություն. Վաշինգտոնը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հնարավոր է
- Պետքարտուղարություն. Վաշինգտոնում հիմք դրվեց Բրյուսելի բանակցությունների համար
- Բրյուսելում գոհ են Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններից. «Ազատություն»
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան