Քաղաքական 20:26 22/05/2023

Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել․ Միրզոյան

Արարատ Միրզոյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ:

Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար համատեղ մամուլի ասուլիսը. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը և պատասխանը լրագրողի հարցին:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում: Ձեր այցը լավ հնարավորություն է անդրադառնալու հայ-բրիտանական երկկողմ օրակարգին և քննարկելու այն հարստացնելուն ուղղված մեր համատեղ քայլերը: Մենք կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս ենք, որ կկարողանանք համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր երկկողմ համագործակցությանը: Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը: Լիահույս ենք, որ դա իր արտացոլումը կունենա նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցության հարցում:

Հարգելի գործընկերներ,

Նախարար Դոքերթիի հետ մենք պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել նաև տնտեսական, գիտական, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Չնայած նկատվող առևտրաշրջանառության ծավալի որոշակի աճին՝ հուսով ենք՝ հաջորդ հանդիպումների ընթացքում արձանագրել էլ ավելի մեծ դրական դինամիկա: 

Երկուստեք կարևորել ենք նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների իրավապայմանագրային հիմքի ամրապնդումը, մասնավորապես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման մասով: Կարծում ենք, որ փոխադարձ բարձրաստիճան այցերի իրականացումը ևս այս ուղղությամբ խթան կհանդիսանա:

Պարոն Դոքերթիի հետ անդրադարձել ենք նաև Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և արդյունավետ կառավարման ապահովմանը։ Այս համատեքստում մենք արժևորում ենք Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին:

Ցանկանում եմ հատուկ ողջունել մեր խորհրդարանների և հատկապես  խորհրդարանական բարեկամական խմբերի միջև ակտիվ երկխոսությունը, որը ևս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ շփման կարևոր հարթակ է:

Հարգելի՛ ներկաներ,

Բնականաբար, մեր այսօրվա քննարկումների առանցքում եղել են են մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության հետ կապված զարգացումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Նշել եմ, որ գործընթացին զուգահեռ շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը: Գործընկերոջս հետ քննարկման ժամանակ շեշտել եմ, որ միջանցքի արգելափակումը լուրջ հումանիտար խնդիրներ է առաջացրել Լեռնային Ղարաբաղում, այդ թվում նաև՝ ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային կազմակերպության՝ Կարմիր խաչի բնականոն գործունեության համար խոչընդոտների միջոցով: Ակնհայտ է, որ այդ արգելափակումը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության մաս է:

Եվս մեկ անգամ ընդգծել եմ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետությունների, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ Միացյալ Թագավորության կառուցողական ներգրավածության և գործուն քայլեր ձեռնարկելու կարևորությունը: Այս համատեքստում ընդգծել եմ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը:

Մենք կարևորում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունը նաև այնպիսի մարդասիրական հարցի լուծման գործում, ինչպիսին է Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը:

Չնայած բանակցային գործընթացին՝ Ադրբեջանը շարունակում է նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան և սադրիչ գործողությունները, որոնք հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։ Այս համատեքստում, հիշեցնեմ, հիմնարար դեր ունի Ալմա-Աթայի հռչակագիրը, որին հայկական կողմը մնում է հավատարիմ:

Գործընկերոջս վերահաստատել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումը, վերագործարկումը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Եզրափակելով ընդգծեմ, որ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև կարգավորման համար առանցքային է բոլոր խնդիրներն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հանձնառությունը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացումը,  մարդասիրական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման հրամայականը, ինչպես նաև միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:

Պարոն Դոքերթի,

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա քննարկումների համար և  սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ»:

Հարց (Ազատություն ռադիոկայան). Շնորհակալություն։ Պարոն Միրզոյան, Դուք անցյալ շաբաթ Մոսկվայում էիք, որտեղ բանակցել եք Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ։ Ինչպե՞ս կամփոփեք այդ բանակցությունները։ Ինչպե՞ս եք գնահատում։ Եվ բանակցություններից հետո, մասնավորապես պարոն Լավրովը հայտարարեց, որ առաջընթաց կա, հատկապես կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։ Խնդրում եմ, կմանրամասնեք դա ինչ է նշանակում։ Արդյո՞ք խոսքը ճանապարհներին է վերաբերում, երկաթուղուն է վերաբերում: Ի՞նչ կարելի է սպասել այս հարցում։ Շնորհակալ եմ։

Արարատ Միրզոյան․ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար։ Նախ կուզեի մեկ անգամ ևս շեշտել Հայաստանի հանձնառությունը և հաստատակամությունը կառուցել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։ Մենք մեր կողմից շատ կառուցողականորեն ենք ներգրավված բանակցություններում հենց այսպիսի խաղաղության տեսլականով։ Իհարկե, հասկանալիորեն Հայաստանը միայնակ չի կարող կառուցողական քայլեր գործադրել. այս քայլերը պետք է լինեն փոխադարձ, և փոխադարձության դեպքում իսկապես կարող են երկարատև խաղաղության հիմք հանդիսանալ։ Վերադառնալով հարցին՝ ես, Ձեր թույլտվությամբ, այդտեղ մի փոքրիկ շտկում կանեի: Ես կգնահատեի կամ կամփոփեի ոչ միայն Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները, այև վերջին շրջանի բոլոր հանդիպումները: Գիտեք, շատ ինտենսիվ հանդիպումների փուլ է ստացվել, սկսած Վաշինգտոնում քառօրյա բանակցություններից Ադրբեջանի ԱԳ նախարարի և նրա պատվիրակության հետ, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումների և ապա Մոսկվայում։ Ես կուզեի ասել, որ Վաշինգտոնում մասնավորապես ևս որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ իսկապես ուղիղ, երկար և անկեղծ խոսակցություն ծավալել: Եվ առնվազն կարող եմ ասել, որ այդ խոսակցության ընթացքում կողմերը շատ ավելի լավ են հասկանում նաև մեկը մյուսի մտահոգությունները, նաև մեկը մյուսի մտադրությունները և առհասարակ պատկերացումները։ Սա ասում եմ ցույց տալու համար, որ բացի նշածս երկու հոդվածից մի քանի հոդվածով էլ կարծում եմ, և հուսով եմ սա միայն իմ գնահատականը չէ, համենայն դեպս ինձ այդպես հավաստիացրել են մյուս կողմերը ևս, հավանականություն կա գալ համաձայնության։ Անշուշտ, կան հոդվածներ և կան թեմաներ, որտեղ դեռ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, և սրանք հասկանալիորեն այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին, բայց այս ուղղությամբ ևս բավականին արդյունավետ քննարկում է եղել։ Հայաստանի համար սկզբունքային է, ինչպես և նախկինում, կարծեմ նաև հրապարակավ ինքս էլ ասել եմ, որոշակիություն ունենալ և սահմանել սահմանազատման գործընթացի համար։

Դուք նշեցիք նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։ Իսկապես, շատերի գնահատմամբ սա այն հարցն է, որտեղ կողմերը ամենամոտն են վերջնական կարգավորման։ Իմ դիրքորոշումը, մեր դիրքորոշումը չի փոխվել: Քիչ առաջ, բառացիորեն րոպեներ առաջ ես ինքս կրկին, մեծ հաշվով, բարձրաձայնեցի այդ դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք, և ավելին, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, և մենք պատկերացնում ենք, իհարկե, որ այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Ուզում եմ նորից շեշտել, մենք շահագրգիռ ենք այս կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, և ինքներս կարծում ենք, որ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այս ենթադրաբար ապաշրջափակվող ենթակառուցվածքները ոչ միայն երկկողմ, այլև միջազգային մեծ գրավչություն ունենան։ Գիտեք, այս օրերին, աշխարհն այսպես վերանայում, վերագործարկում կամ զրոյից հաստատում է զանազան լոգիստիկ կոմունիկացիոն նախագծեր, և ահա Հայաստանը հետաքրքրված է լինել այսպիսի նախագծերի մասը։ Այլ հարցեր էլ կան, որտեղ, ըստ էության, ողջ սպեկտրով քննարկումները շարունակվում են։ Մեծ հաշվով ներկայացրեցի, թե որ ուղղությամբ ուր ենք հասել։ Շնորհակալ եմ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}