Իրենք խրախճանքի մեջ են գտնվում, որ Գայանեն կալանավորված է. Արա Ռոստոմյան
«Նիկոլ Փաշինյանի ասածները շեղում է իրականությունից, ուղղակի ասել է՝ ասելու համար»,- կառավարության մոտ լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին կապված Աշոտ Փաշինյանի «առևանգման գործին»։
Նա նշեց, որ Գայանե Հակոբյանի արարքն առևանգում չէ։
«Ասում են՝ առևանգել են։ Մեքենայում կինը միայնակ է եղել Աշոտ Փաշինյանի հետ։ Ենթադրենք, գնալու էին Եռաբլուր։ Այնտեղ իջնելու էին մեքենայից, անցնեին ոստիկանների մոտով, Աշոտ Փաշինյանին բոլորը ճանաչում են։ Եթե վախ ունենար, կարող էին հասնել ոստիկաններին, ասեր՝ ինձ առևանգել են, կյանքիս վտանգ է սպառնում։ Այդ առումով չեմ ընդունում այդպիսի պատասխան, որ, իրոք, առևանգվել է։
Իսկ այն հանգամանքը, որ Փաշինյանը հավաստիացնում է, որ օբյեկտիվ է լինելու քննությունը, եթե իրավական դաշտը գործեր, այսօր այստեղ չէինք գտնվեի, Գայանեն էլ միգուցե մեր կողքը կլիենր։ Չենք վստահում օբյեկտիվ քննությանը, որովհետև ամեն ինչն ինքներս ենք տեսել»,- ասաց Ա. Ռոստոմյանը։
Նա ընդգծեց, որ այս իշխանություններն ամեն ինչով ուզում են ցավացնել ծնողներին։
«Ասում է՝ ամեն ինչ անում ենք ժողովրդի համար, խոնարհվում ենք։ Խոնարհվելը բառերով չի լինում, գործողություններով է լինում։ Միգուցե որպես ծնող ասեին՝ ցավում ենք, զոհվածի մայր է, էմոցիա է եղել, թող իրավաբաններն այդ ամեն ինչը գնահատեն, բայց իրենք ասում են միանգամից՝ սա առևանգում էր։
Իրենք խրախճանքի մեջ են գտնվում, որ Գայանեն կալանավորված է։ Ոչ թե իրենք ուղղակի այդ օրը խրախճանքի մեջ էին, այլ ուրախանում էին, որ Գայանեն կալանավոված է»,- ասաց Արա Ռոստոմյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Տիկին Գայանեի վերաքննիչ բողոքը մուտք ենք անում դատարան
- Փաշինյան. Չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել բողոքից
- Մայր Աթոռն իր խոր մտահոգությունն է արտահայտում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ
- Զոհված զինծառայողների ծնողները երդվել են՝ «Եռաբլուր» չեն գնա, մինչև Գայանե Հակոբյանն իրենց հետ չլինի
- «Այ բթամիտ...». Զոհվածների ծնողները՝ կառավարության դիմաց
- Ի՞նչ է արել զոհվածի մայր Գայանեն, 5000 տղու գլուխ է կերե՞լ. Զոհված կապտանի այրի
- Զոհված զինծառայողների ծնողները երկրորդ գիշերն են անցկացրել կառավարության շենքի դիմաց
- Չնայած հորդ անձրևին, զոհվածների ծնողները շարունակում են բողոքի ակցիան
- Ստեփանակերտում զոհված զինծառայողների ծնողներն ակցիա են անում՝ ի աջակցություն Երևանում կալանավորված Գայանե Հակոբյանի
- Գայանեն լսել է մեր խնդրանքն ու դուրս եկել հացադուլից, բայց իր պայմանը փոխանցել՝ մեր պայքարից հետ չկանգնենք. Ռոստոմյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին