Եթե որևէ երեխայի մազին չի կարելի կպնել, բայց ո՞նց իրենք մեր երեխաների տարան, սպանեցին. Զոհվածի հայր
«Իշխանական պատգամավորները արշավ են սկսել, իրար հերթ չտալով ներկայացնում են առևանգման ինչ որ դրվագներ։ Եթե իրենք այդպես հումանիստաբար ցանկանում են, որ որևէ երեխայի մազին չի կարելի կպնել, բայց ո՞նց իրենք մեր երեխաների մազին չկպան, տարան, ուղիղ սպանեցին»,- լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, ով այլ զոհվածների ծնողների հետ մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության դիմաց՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
Նրա խոսքով, ի՞նչ է ստացվում. «Եթե մազին կպնում են, պետք է տանեն, կալանավորեն, բայց որ տարել, սպանել են մեր տղաներին ու մինչև հիմա պատասխան չեն տվել, թե ով է մեղավոր... Ասել է՝ ես եմ մեղավոր, ես եմ պատասխանատու։ Մեղավորին ու պատասխանատուին տանում, ցմահ դատում են, ոչ թե թողում են դրսում, որ լրացուցիչ էլի հանցանքներ կատարի։ Մեր տղաների սպանելուց հետո 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին նոր զոհեր եղան, Վարդենիսում էլի զոհեր ու այսպես շարունակ։
Այսինքն, այդ զոհերը երեխաներ չե՞ն, իսկ իրենց երեխային գցել են փողոցները, երեխա՞ է, ՔՊ-ականները բոլոր ձևերով մեկը մեկին հերթ չեն տալիս ներկայացնելու, թե այս հերոս տղեն, որ Ջաբրայիլն էր «ազատագրում» ու իր պատճառով 800-ից ավելի զոհ ունեցաք, ինքն անձեռնմխելի է՞»։
Ա. Ռոսոտմյանն ասաց, որ որևէ ակնկալիք չունի դատարանից, իրավապահ համակարգից, բայց ամեն ինչ անելու են հասնելու Գայանե Հակոբյանի ազատ արձակմանը։
Նա նշեց, որ իրենց չեն կարող լռեցնել, իրենց շարքերն ամեն օր ավելանում են։
«Եթե նույնիսկ գնում են որոշ ծնողների տները, նկարվում են, շատերը չգիտեն, թե նկարվելուց հետո ինչ կարգի խոսակցություն է իրենց մեջ գնում, կամ ինչ ձևով են իրենք նկարվում։ Այն, ինչ տեսնում եք էկրանից այն կողմ, մի բան է, իրականությունն այլ բան է։
Բոլորն էլ մեղադրում են օրվա իշխանություններին։ Ուղղակի ծնողներ կան, որոնք չեն ուզում խոսել»,- ասաց Ա. Ռոստոմյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է արել զոհվածի մայր Գայանեն, 5000 տղու գլուխ է կերե՞լ. Զոհված կապտանի այրի
- Աստղ Գալեյան. Մեր երեխաների արյունը չի վաճառվում
- Զոհված զինծառայողների ծնողները երկրորդ գիշերն են անցկացրել կառավարության շենքի դիմաց
- Չնայած հորդ անձրևին, զոհվածների ծնողները շարունակում են բողոքի ակցիան
- Ստեփանակերտում զոհված զինծառայողների ծնողներն ակցիա են անում՝ ի աջակցություն Երևանում կալանավորված Գայանե Հակոբյանի
- Գայանեն լսել է մեր խնդրանքն ու դուրս եկել հացադուլից, բայց իր պայմանը փոխանցել՝ մեր պայքարից հետ չկանգնենք. Ռոստոմյան
- Զոհված զինծառայողների ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ
- Հնարավոր ու անհնարին ամեն ինչ անելու ենք մինչև Գայանե Հակոբյանը լինի ազատության մեջ. Զոհվածի հայր
- Գայանե Հակոբյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից. Անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն
- Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ. Ավետիք Իշխանյան
- Զոհված զինծառայողների ծնողները փողոցներ են փակել
- «Ճանաչեք և հիշեք». Զոհվածի մայր տիկին Գայանեին դատած դատավորը
- Զոհված զինծառայողների ծնողները հասնում են կառավարության շենք, որը շրջապատված է ոստիկանական մեծաթիվ ուժերով
- Նիկոլ, այն աշխարհից քեզ վռնդել են, դու այն աշխարհում էլ տեղ չունես.Զոհվածների ծնողները ԲԴԽ-ի դիմաց են
- «Հայաստանում արդեն հերոսածին ծնողի են դատում». զոհվածների հարազատները դիմում են դեսպաններին
- «Ազատություն քաղբանտարկյալ Գայանե Հակոբյանին, նա առաջին կին քաղբանտարկյալն է»
- Դատախազի որդի, երիտասարդ դատավոր Ժորան որոշեց կալանավորել տիկին Գայանեին. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը