Փաշինյանն այսօր նվաստացած վիճակում է․ Արթուր Վանեցյան
Խնդիրը Փաշինյանի հայտարարությունները չեն: Խնդիրը հայ ժողովրդի կամքն է և առաջին հերթին` Արցախում ապրող մեր հայրենակիցների կամքը: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօր հնչեցրած մտքերին: Հարցազրույցը՝ ստորև․
-Պարոն Վանեցյան, Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քկմ տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
-Նախ` Փաշինյանն առաջին անգամ չէ նման բան հայտարարում: Այն, որ հայտարարությունը մի փոքր այլ կերպ է ձևակերպել, չի նշանակում, որ ասածը նորություն է:
Երկրորդ` Փաշինյանն այսօր այնպիսի նվաստացած վիճակում է, որ վստահ եմ կճանաչի նաև 16-րդ դարի Օսմանյան կայսրության կամ 19-րդ դարի Բրիտանական կայսրության տարածքային ամբողջականությունը:
Բայց պետք է հասկանալ, որ խնդիրը Փաշինյանի հայտարարությունները չեն: Խնդիրը հայ ժողովրդի կամքն է: Առաջին հերթին` Արցախում ապրող մեր հայրենակիցների կամքը:
Արցախահայությունը, որ 1988 թվականից պայքարում է իր անվտանգության, իր հայրենի բնօրրանում ազատ ապրելու իրավունքի համար ու այդ պայքարում միշտ առաջնորդվել է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի տառին համապատասխան, այսօր էլ չպետք է տրվի տարատեսակ հայտարարություններին և մեկնաբանություններին ու պետք է կենտրոնանա իր իրական խնդիրների վրա: Եվ եթե արցախահայությունը չհուսալքվի, չհիասթափվի և իր իղձերի մեջ հաստատուն մնա, վստահեցնում եմ, որ ողջ հայ ժողովուրդն է նեցուկ կանգնելու նրանց պայքարին` անկախ նրանից, թե ով է զբաղեցնում Հայաստանի վարչապետի պաշտոնը և ինչ հայտարարություններ է անում:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու, հանձնելու որևէ բան, իրենց հայրական տնից չեն բերել
- Իրավապաշտպան. Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսից հետո իրավապահ մարմինները ևս մեկ ցուցում ստացան
- Քաղաքագետ. Փաշինյանը Հայաստանը և Արցախը տանում է դեպի կործանում, իսկ ժողովրդին՝ նոր ցեղասպանության
- Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան