Ես չգիտեմ՝ կայծը քաղաքական ուժերից է գալու, թե ջղայնացած և արժանապատիվ քաղաքացիներից. Արմեն Աշոտյան
«Պայքարի կայծը դեռ չկա, ես չգիտեմ՝ այն քաղաքական ուժերից է գալու, թե ջղայնացած և արժանապատիվ քաղաքացիներից»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին:
Նա կոչ արեց սփյուռքին՝ Փաշինյանի իշխանությւոններին տոտալ բոյկոտի ենթարկել:
Աշոտյանը նաև հայտարարեց, որ չնայած ՀՀԿ փոխնախագահ է, բայց ուղիղ եթերում արտահայտում է սեփական կարծիքը:
Նա հայտնեց, որ չնայած դժվար իրավիճակ է հանրապետությունում, բայց ելք կա:
ՀՀԿ փոխնախագահը քննադատաբար անդրադարձավ ասուլիսում Փաշինյանի արած մի քանի հայտարարություններին: Մասնավորապես նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի հասցեին բացասաբար խոսի, քանի որ այնտեղից կհնչեն պատասխաններ, թե ինչ է նա արել իր ժողովրդի դեմ:
Անդրադառնալով Գայանե Հակոբյանի դեմ հարուցած գործընթացը բացառապես իրավական դաշտում տանելու Փաշինյանի հիմնավորմանը՝ Աշոտյանը հռետորական հարց բարձրացրեց, թե այդ դեպքում Փաշինյանն ինչու է իր անձնական հեռախոսահամարը տվել նախորդ տարի վրաերթից զոհված հղի կնոջ հորը, թե իրավական պետությունում անձամբ ի՞նչ հարց է լուծելու անհատական զանգով:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն այսօր նվաստացած վիճակում է․ Արթուր Վանեցյան
- Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. Փաստաբան
- Փաշինյանի ասուլիսի արձագանքները. «Չկան անգամ հայհոյանքներ ու անեծքներ, որոնց դու արժանի կլինես»
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը
- Գոնե այս պահի դրությամբ ես Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան