Մեծ Բրիտանիան հայտարարում է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին
Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերի նախարար Լեո Դոչերտին երկուշաբթի ասել է, որ Լոնդոնի և Երևանի միջև ռազմավարական երկխոսությունը նախատեսվում է սկսել 2023 թվականին։
«Մենք փորձում ենք ամրապնդել Միացյալ Թագավորության համագործակցությունը Հայաստանի հետ, և ես շատ ուրախ եմ հայտարարելու, որ կսկսվի ռազմավարական երկխոսություն, որը հուսով ենք, որ տեղի կունենա տարվա երկրորդ կեսին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է բրիտանացի պաշտոնյան։
Նա հույս է հայտնել, որ ռազմավարական երկխոսությունը արդյունավետ կլինի և կընդլայնի համագործակցության շրջանակը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան