Մեր տղաների անունը սերնդեսերունդ է հիշվելու, Աշոտիկի անունը կհիշվի հերոսի մոր նկատմամբ ցուցմունք տված. Զոհված զինծառայողների ծնողներ
«Իր որդին չի կարող հերոսների հետ համեմատվել»,- կառավարության մոտ լրագրողներին ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, ով իր որդուն համեմատում է հերոսների հետ, որ փամփուշտն իր որդու կողքով է անցել։
Նա նշեց, որ «բոլորս քաջ տեղյակ ենք, թե քանի տղու են կոտորել, որ Աշոտիկին հանել են ռիսկային իրավիճակից, որտեղ որ գտնվել էր»։
«ԱԱԾ ցանկացած աշխատակից պատրաստ էր, որ փամփուշտն ու ռումբն իր գլխին ընկներ, բայց Աշոտիկի վրա չընկներ, քանի որ նրանց ընտանիքները պատանդ էին Փաշինյանի մոտ»։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը հավելեց. «Բազմիցս Աննա Հակոբյանը, առանց զոհ ունենալու, ասել է՝ ես էլ եմ որդեկորույս մայր, բոլորն իմ տղաներն են։ Ի՞նչ է, ինքը նախանձո՞ւմ է մեզ։ Թող մեր տղաներին հետ տա, իր տղուն տա, բոլոր տեղերում գոռա՝ ինքը զոհվածի մայր է, հերոսածին է։ Անընդհատ, ամեն տեղ ուզում է երևա, որ որդեկորույս է, ասում է՝ բոլորն իմ երեխեքն են։ Եթե բոլորը քո երեխեքն են, ուրեմն նրանց մայրերը պետք է քո քույրերը լինեն, ոչ թե հրաման տաք այդ քույրերին քարշ տալով տանեն։ Չեմ կարողանում հասկանալ իրենց մոտեցումը։
Ուզում են ներկայացնեն Աշոտիկի կերպարը... Բոլորն էլ տեսել են, թե ինչ վիճակում է Աշոտիկը քայլում փողոցում, լուրեր են պտտվում, որ ինքն առանձին է ապրում։
Իրենք ուզում են մեր տղաներին համեմատեն իրենց տղայի հետ, ոչ թե իրենց տղային բարձրացնեն, այլ մեր տղաներին արժեզրկեն։
Ուզում են մեր տղաներին նսեմացնեն։ Չեն կարողանալու։ Քանի կանք, մեր տղաներն ամենաբարձր դիրքերում են լինելու ու հանրությունն այսօր միգուցե թմբիրի մեջ է, բայց անցնելու է ժամանակ, մեր տղաների անունը սերնդեսերունդ է հիշվելու, իսկ Աշոտիկի անունը կհիշվի հերոսին մոր նկատմամաբ ցուցմունք տված»։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Չախալյան. Աշոտիկը երկրորդ անգամ է ժիժի կանգնում փաստորեն
- Իրենք խրախճանքի մեջ են գտնվում, որ Գայանեն կալանավորված է. Արա Ռոստոմյան
- Փաշինյան. Չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել բողոքից
- Աշոտ Փաշինյանի այնտեղ հայտնվելը կանխամտածված քայլ էր մեր պայքարը ճնշելու համար. Զոհված զինծառայողի մայր
- Մայր Աթոռն իր խոր մտահոգությունն է արտահայտում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ
- Զոհված զինծառայողների ծնողները երդվել են՝ «Եռաբլուր» չեն գնա, մինչև Գայանե Հակոբյանն իրենց հետ չլինի
- «Այ բթամիտ...». Զոհվածների ծնողները՝ կառավարության դիմաց
- Ի՞նչ է արել զոհվածի մայր Գայանեն, 5000 տղու գլուխ է կերե՞լ. Զոհված կապտանի այրի
- Զոհված զինծառայողների ծնողները երկրորդ գիշերն են անցկացրել կառավարության շենքի դիմաց
- Չնայած հորդ անձրևին, զոհվածների ծնողները շարունակում են բողոքի ակցիան
- Ստեփանակերտում զոհված զինծառայողների ծնողներն ակցիա են անում՝ ի աջակցություն Երևանում կալանավորված Գայանե Հակոբյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան