Հողի հետ աշխատող մարդը երբեք սոված չի մնա. Վարդիթեր Նահապետյան
Արմատներով վրացահայ Վարդիթեր Նահապետյանը 2000 թվականին ընտանիքով Վրաստանից տեղափոխվեց Արցախի Մարտունու շրջանի գյուղ Ջիվանի:
Մինչ 44-օրյա պատերազը ապրել են Ջիվանի գյուղում: Վարդիթերի ամուսինը և երկու որդիները մասնակցել են պատերազմին:
Իսկ կրտսեր որդին, որ 16 տարեկան էր, մայրիկին և եղբայրների կանանց ու երեխաներին տեղափոխեց Հայաստան: Պատերազմը ավարտվելուց հետո որոշեցին վերադառնալ Արցախ ու հաստատվել Կարմիր Շուկա գյուղում:
Վարդիթերի մեծ տղան իր ընտանիքով բնակվում է Ստեփանակերտում, իսկ իրենք՝ 7 հոգանոց ընտանիքով, Կարմիր Շուկայում, որտեղ, որպես տեղահանված բնակարանով են ապահովել։
Ճիշտ է, տունը շատ փոքր է, բայց չեն նեղվում: Որպես լավ հողագործ ու նախկինում այդ ոլորտում հաջողությունների հասած ընտանիք, Կարմիր Շուկայում նրանց տրամադրել են նաև 30 հա հողատարածք, որը մշակում է ամուսնու ու որդիների հետ։
Մինչ շրջափակումը Վարդիթերի ամուսինն աշխատում էր, շինարար-վարպետ էր, բայց շրջափակման հետևանքով մնաց առանց աշխատանքի:
«Շրջափակումը որ սկսվեց մենք գրեթե ոչնչի պակաս չունեինք, քանի որ այնքան բերք ենք հավաքում մեր բանջարանոցից, որ հերիքում էր ոչ միայն մեզ, այլ նաև՝ ուրիշներին: Կտրոններն էլ որ տվեցին, արդեն գրեթե ոչնչի կարիք չկար, մենք նեղվում էինք միայն հոգեբանորեն:
Գազամատակարարման և էլեկրամատակարարման անջատումները, ճիշտ է, մի փոքր նեղություն տալիս էին, բայց քանի որ փայտե վառարան ենք օգտագործում, մեզ համար ցուրտ չէր, իսկ մնացած ամեն ինչ պատրաստում էինք վառարանի վրա»,-ասուն է տիկին Վարդիթերը։
Դժվարություններ, իհարկե, այսքանով չէին սահմանփակվում, օրինալ թոռնիկների տակդիրը դժվարությամբ էին գտնում։ մեկը սկզբնական շրջանում թոռնիկներիս համար տակդիրներ գտնելն էր:
«Ամբողջ շրջափակման ընթացքում ինձ համար ամենից դժվարը Ստեփանակերտում բնակվող տղայիս ընտանիքի համար ուտելիք ուղարկելն էր: Մեքենաները չէինք կարողանում վարել վառելիքի բացակայության հետևանքով:
Ստիպված ամուսինս գնում էր, որ գոնե կարողանար հասարակական տրանսպորտով տեղափոխել, բայց այն էլ ոչ միշտ էր ստացվում, քանի որ մի քանի գյուղի սպասարկում է մեկ երթուղային: Ճիշտ է, այստեղ խոշոր եղջերավոր անասուն չունեմ, բայց ունեմ շատ հավեր: Ու այդ ընթացքում ձգտել եմ մարդկանց անպայման ձեռք մեկնել, մեր գյուղի շատ ընտանիքների եմ օգնել:
Երբ տղայիս կարողանում էինք ուտելիք ուղարկել, միշտ այնպես էինք անում, որ հարսս կարողանա իր հարազատներին ու ծանոթներին օգնել»,-ասոմում է ռիկին Վարդիթերը։
Հոցագործ կինը համագյուղացիներին նաև սածիլներ, սերմեր է տրամադրել։
«Ավելի էի ոգևորվում, երբ տեսնում էի մարդկանց շնորհակալ վերաբերմունքը իմ հանդեպ, դա ինձ ուժ էր տալիս ավելին անելու համար: Մարդիկ այս շրջափակման ընթացքում կարողացան վերջնականորեն համոզվել, որ հողի հետ աշխատող մարդը երբեք սոված չի մնա»,-ասում է նա։
Տիկին Վարդիթերի խոսքով, իրենց միակ ցանկությունն է, որ շրջափակումը բացվելուց հետո Արցախի հարցը լուծվի ու մեր ընտանիքով մնան Արցախում։
«Այս տարիների ընթացքում Արցախը դարձավ մեզ համար երկրորդ բնօրրան»,-ասում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան