Փաստաբան. Տիկին Գայանեի վերաքննիչ բողոքը մուտք ենք անում դատարան
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ տիկին Գայանեի փաստաբան Վահան Հովհաննիսյանը տեղեկացնում է.
«Տիկին Գայանեի վերաքննիչ բողոքը ավարտեցինք։ Մուտք ենք անում դատարան։
Մի հատվածի վրա հրավիրեմ Ձեր ուշադրությունը։
Դատարանն արձանագրել է, որ նոր հանցանք կատարելու /Աշոտին կրկին առևանգելու/ հիմքը առկա է, քանի որ տիկին Գայանեի կողմից Ա․Փաշինյանին առերևույթ առևանգելու հանգամանքը կապված է եղել տուժողի մերձավոր ազգականի պետական և քաղաքական գործունեության հետ, որը ներկա պայմաններում ևս շարունակվում է։
Այսպիսով Դատարանն արձանագրել է, որ ազատության մեջ մնալու դեպքում տիկին Գայանեն կարող է նորից առևանգել Ա․Փաշինյանին և այդպիսի հիմքն իրատեսական է, քանի դեռ Ն․Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել։
Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, Դատարանի փաստարկից անմիջականորեն բխում է, որ տիկին Գայանեն պետք է շարունակաբար մնա կալանքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ Ն․Փաշինյանը պաշտոնավարում է, քանի որ այդ դեպքում միշտ իրատեսական է, որ Ա․Փաշինյանը կառևանգվի։
Ինքներդ գնահատեք։
Մնացածի հանգամանքների մասով, առաջիկայում պաշտպանական խումբը կազմակերպելու է ասուլիս»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել բողոքից
- Աշոտ Փաշինյանի այնտեղ հայտնվելը կանխամտածված քայլ էր մեր պայքարը ճնշելու համար. Զոհված զինծառայողի մայր
- Պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը միջնորդում է անցկացնել՝ Ա. Փաշինյանի արյան դատաբժշկական փորձաքննություն
- Քեզ ժողովուրդը չի ընտրել, ժողովուրդ ասելով՝ ժողովրդի հերն անիծեցիր. Քաղաքացին՝ Փաշինյանին
- Մայրեր, սիրեք ձեր երեխաներին, որ մեծանալուց նրանք Նիկոլ և Աշոտ չդառնան. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան