Ի՞նչ է արել զոհվածի մայր Գայանեն, 5000 տղու գլուխ է կերե՞լ. Զոհված կապտանի այրի
«Փաշինյանների մասին ոչ մեկն էլ բարձագույն կարծիք չունի, որ կարող են իրենք խղճի խայթ զգային, մտածեին՝ որդի կորցրած ծնողն է։ Գայանեի կալանավորման հրահանգը դատավոր Ժորա Չիչոյանի կողմից չի իջեցվել, հաստատ Նիկոլ Փաշինյանի կողմից է իջեցվել»,- կառավարության դիմաց լրագրողներին ասաց ասաց 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը, ով այլ զոհվածների ծնողների հետ մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
Նա նշեց, որ իր ազգի վրա է զարմանում. «Փաշինյանական ընտանիքի վրա զարմացած չեմ։ Ժողովուրդ, տրամաբանություն չունե՞ք, հարց չե՞ք տալիս՝ ի՞նչ է արել Գայանեն, 5000 տղու գլուխ է կերե՞լ»։
Տիկին Արուսին վրդովվեցնում է հասարակության անտարբերությունը։
«Գայանեի որդին ձեր համար է այսօր հանգնչում Եռաբլուրում։ Ամոթ է, ազգ։
Նիկոլ Փաշինյանն ապացուցում է՝ ինչ ուզի, կարող է անել ձեր գլխին, դուք էլ բանականությունից զուրկ ապրում եք փորի համար»,- ասաց Արուս Հարությունյանը։
Նա նշեց, որ իրենք չեն պահանջում Փաշինյանի հետ հանդիպում, քանի որ չեն կարող ասել՝ իր ներկայությունը կարո՞ղ են հանդուրժել, թե՞ ոչ։
«Այստեղ նստած ամեն մեկս Գայանե ենք, կապ չունի, որ Գայանեն այնտեղ է, մենք այստեղ ենք»,- ասաց զոհված կապիտանի այրին։
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածի հայր. Մտավորականների, գիտնականների լռությունը տարակուսելի և անընդունելի է
- Աստղ Գալեյան. Մեր երեխաների արյունը չի վաճառվում
- Զոհված զինծառայողների ծնողները երկրորդ գիշերն են անցկացրել կառավարության շենքի դիմաց
- Չնայած հորդ անձրևին, զոհվածների ծնողները շարունակում են բողոքի ակցիան
- Ստեփանակերտում զոհված զինծառայողների ծնողներն ակցիա են անում՝ ի աջակցություն Երևանում կալանավորված Գայանե Հակոբյանի
- Զոհված զինծառայողների ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ
- Զոհված զինծառայողների ծնողները փողոցներ են փակել
- Զոհված զինծառայողների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի մոտ
- Զոհված զինծառայողների ծնողները հասնում են կառավարության շենք, որը շրջապատված է ոստիկանական մեծաթիվ ուժերով
- Նիկոլ, այն աշխարհից քեզ վռնդել են, դու այն աշխարհում էլ տեղ չունես.Զոհվածների ծնողները ԲԴԽ-ի դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան