Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. Փաստաբան
«Գայանե Մարտիրոսյանի գործը դեռ հինգերորդ օրն է ընթանում, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն փաստեց, մեղադրական դատական ակտը կայացրեց, վերջակետ դրեց այս գործում ընդհանրապես իրավական որևէ գործընթացի՝ նշելով, որ տեղի է ունեցել առևանգում»,- կառավարության դիմաց լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ խոսելով ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի՝ Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» հայտարարությունների մասին։
Նա նշեց, որևէ մեկը չի կարծում չէ՞, որ որևէ իրավական գործընթաց այլևս բացառվում է։
Վ.Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ինքն այն 300-400 փատաբաններից մեկն է, որ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Ն. Փաշինյանի վերաբերյալ. «Մենք գտնում ենք, որ նա կատարել է հանցագործություն, բայց երբևէ որևէ փաստաբան իրեն թույլ չի տվել ասել, որ Փաշինյանն արդեն իսկ այդ հանցագործությունը կատարել է, օգտագործել ենք ենթադրյալ, թվացյալ հանցագործություն, առերևույթ հանցագործություն տերմիները, որպեսզի չխախտենք անմեղության կանխավարկածը»։
Փաստաբանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը չպետք է նման արտահայտություններ կատարի, անմեղության կանխավարկածը խախտի, քանի որ դեռևս որևէ մեկը՝ ոչ քննիչը, ոչ դատախազը, ոչ դատարանը չեն կարող փաստել՝ տիկին Մարտիրոսյանը կատարե՞լ է այդ հանցագոծությունը, թե՞ չի կատարել։
«Այս պահին մենք ունենք ընդամենը կասկած, դրա վերաբերալ մեղադրանք։ Անձի մեղավորությունը հաստատվում է մեղադրական դատական ակտով։ Պետք է զերծ մնալ նմանատիպ արտահայտություններից, քանի որ մեր բոլոր հույսերն այս գործի հետ կապված, կմարեն»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել է մայիսի 20-ին մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առձանգման գործով»։
Հարակից հրապարակումներ`
- «Եթե այո, ապա Աշոտ Փաշինյանի նկատմամբ իրականացվածն ադրբեջանական բեկորի առաքելությունն ավարտին հասցնելու գործողություն է»
- «Մեր դեմ հայտարարված է լիակատար պատերազմ, սա միայն տիկին Գայանեի հարցը չէ»
- Մեր տղաների անունը սերնդեսերունդ է հիշվելու, Աշոտիկի անունը կհիշվի հերոսի մոր նկատմամբ ցուցմունք տված. Զոհված զինծառայողների ծնողներ
- Վահագն Չախալյան. Աշոտիկը երկրորդ անգամ է ժիժի կանգնում փաստորեն
- «Ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ մենք տեսնում ենք մեկ այլ ընտանիք, որը կործանում է ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երեխաների ապագան»
- Իրենք խրախճանքի մեջ են գտնվում, որ Գայանեն կալանավորված է. Արա Ռոստոմյան
- Փաստաբան. Տիկին Գայանեի վերաքննիչ բողոքը մուտք ենք անում դատարան
- Աշոտ Փաշինյանի այնտեղ հայտնվելը կանխամտածված քայլ էր մեր պայքարը ճնշելու համար. Զոհված զինծառայողի մայր
- Մայր Աթոռն իր խոր մտահոգությունն է արտահայտում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ
- Զոհված զինծառայողների ծնողները երդվել են՝ «Եռաբլուր» չեն գնա, մինչև Գայանե Հակոբյանն իրենց հետ չլինի
- Ի՞նչ է արել զոհվածի մայր Գայանեն, 5000 տղու գլուխ է կերե՞լ. Զոհված կապտանի այրի
- Գայանեն լսել է մեր խնդրանքն ու դուրս եկել հացադուլից, բայց իր պայմանը փոխանցել՝ մեր պայքարից հետ չկանգնենք. Ռոստոմյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան