Աստղ Գալեյան. Մեր երեխաների արյունը չի վաճառվում
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը հերքում է համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե զոհվածների հարազատները գումարներ ու բնակարաններ են վերցրել, թե իբր ամեն ինչ գումարի դիմաց է արվում։
«Դա իրականությանը չի համապատասխանում։ Մեր երեխաների արյունը չի վաճառվում Մենք ոչ բնակարանի կարքի ունենք, ոչ գումարի, մենք մեր վրեժի համար ենք դուրս եկել պայքարի։ Չկա նման բան։
Վարկաբեկում են ծնողներին, ամենավերջին անպատիվ խոսքերը մեր հասցեին գրում են»,- կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Գալեյանը։
Նա նշեց, որ նման խոսակցություններ լինում են այն ժամանակ, երբ ծնողներն ակտիվանում են, պահանջատեր են դառնում։
«Մենք ունենք ՀԿ, ոչ մեկից չենք ֆինանսավորվում։ Մենք մեր սեփական միջոցներով են գնում շրջաններ, զինվորների տներ»,- ասաց տիկին Աստղը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ծնողները երկրորդ գիշերն են անցկացրել կառավարության շենքի դիմաց
- Չնայած հորդ անձրևին, զոհվածների ծնողները շարունակում են բողոքի ակցիան
- Ստեփանակերտում զոհված զինծառայողների ծնողներն ակցիա են անում՝ ի աջակցություն Երևանում կալանավորված Գայանե Հակոբյանի
- Զոհված զինծառայողների ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ
- Զոհված զինծառայողների ծնողները փողոցներ են փակել
- Զոհված զինծառայողների ծնողները հասնում են կառավարության շենք, որը շրջապատված է ոստիկանական մեծաթիվ ուժերով
- Նիկոլ, այն աշխարհից քեզ վռնդել են, դու այն աշխարհում էլ տեղ չունես.Զոհվածների ծնողները ԲԴԽ-ի դիմաց են
- Աստղ Գալեյան. Փետն եմ պաչել, դրոշն էմ պաչել, ես իմ երեխուն չեմ շոյել, չեմ ասել, հաջող, բալես
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան