Վրաստանը հերքել է ՀՀ ԶԼՄ-ների՝ դեպի Նովոռոսիյսկ ծովային բեռնափոխադրումների մեկնարկի մասին տարածած տեղեկությունը
Վրաստանի Բաթումից Նովոռոսիյսկ կանոնավոր ծովային բեռնափոխադրումների մեկնարկի մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը։
Ավելի վաղ սոցցանցերում Հայաստանի էկոնոմիկայի նախարարության էջում հաղորդագրություն էր հայտնվել, որ Բաթումի-Նովոռոսիյսկ երթուղով բեռների ծովային փոխադրումներ են սկսվել։ Նշվել է, որ իրականացվել է բեռնարկղերի ծովային փորձնական փոխադրում։ Տեղեկությունը տարածել են տեղական լրատվամիջոցները։
«Հայկական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն ապրիլին Բաթումից Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաք կանոնավոր բեռնափոխադրումներ սկսելու մասին մտացածին է և չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է սոցիալական ցանցում գործակալության պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Թբիլիսին չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը
- Գծի կառուցումը պայմաններ կստեղծի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան միջանցքի համար. նախարար