Քաղաքական 12:58 22/05/2023 Հայաստան

Գոնե այս պահի դրությամբ ես Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել. Նիկոլ Փաշինյան

«Մնեք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզներով ամրագրված սահմանագծից զորքերի հայելային հետ քաշման վերաբերյալ, որը մեր կարծիքով այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում»,-ասուլիսում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա գոհունակությամբ արձանագրեց, որ այդ խնդրի ընկալումը տեսնում է նաև միջազգային հանրության կողմից:

«Գոնե այս պահի դրությամբ ես Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել»,-ասաց Փաշինյանը,և, ընդգծելով, որ կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարևորագույն մաս է, հավելեց. «Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմական ճնշումների միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցություններում, բայց միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ այն միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների խախտում է»:

Նա հայտնեց, որ Ադրբեջանի այդ պահվածքը 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ կողմերը պարտավորվել են խուսափել ուժի սպառնալիքի գործադրումից:

Հայտնելով, որ հայկական կողմը կշարունակի աշխատանքը՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ասաց. «Զորքերի հայելային հետքաշումն ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները, այն առանձին գործընթաց է, սա սահմանային իրադրությունը կայունացնելու մասին է»:

Նա հավելեց, որ 1975 թվականի քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա սահմանագծման աշխատանքների համար, որովհետև այն ենթադրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայամանավորվածությունները՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ:
 

Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում մնում է լարված և Կառավարությունն այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը: ։

 

Նա հայտնեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի  շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում և հույս հայտնեց հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ:

 

«Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց, համապատասխանաբար, 29.800 քառակուսի կիլոմետր և 86․600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն»,-ասաց Փաշինյանը և հավելեց . «Միևնույն ժամանակ համոզված եմ, որ Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով։ Սա ամենևին էլ հեշտ գործընթաց չէ, բայց, կարծում եմ՝ այն է, ինչ ուզում և ակնկալում է մեր ժողովուրդը»։

 

Ես չեմ կարող բացառել, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու, կամ սառացնելու վերաբերյալ

«Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը հենց այդ պարտավորության խախտում է, Ռուսասռտանը պետք է պահի միջանցքն իր վերահսկողության ներքո»,-ասուլիսում հայտնեց Նիկոլ Փաշինյանն ՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:

Մինչ այդ նա հայտնեց, որ ՀԱՊԿ առաքելությունը Հ այաստանի տարածքում չի գործում, քանի որ չի մատնանշում, իր պատկերացմամբ, ՀՀ տարածքը:

«Երբ որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 %-ը կվերանա»,-ասաց նա:

Անդրադառնալով Արևմուտքի միջնորդությամբ ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու թեմային՝ փաշինյանը ասաց. «Մենք Արևմուտքից ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու, փչացնելու ազդակներ չենք ստանում, չենք էլ ստացել, և չեմ էլ կարծում, որ այդպիսի ազդակ երբևէ կլինի: Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է նաև Ռուսաստանին: Մեր երկկողմ հարաբերությունները ՌԴ մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում, և ոչ  մի մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում ՌԴ-ի և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ»:

ՀԱՊԿ-ն վերաբերող մեկ այլ հարցի պատասխանելիս Փաշինյանն ասաց.

«Ես չեմ կարող բացառել, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու, կամ սառացնելու վերաբերյալ, բայց այն տեղի կունենա միայն այն պարագայում երբ մենք արձանագրեքն, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, դե որ դուրս է եկել, մեզ էլ ի՞նչ է մնում անելու»,-ասաց Փաշինյանը

Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին.Փաշինյանը՝ Աշոտիկի խոսքերի մասին

«Երբ ես նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ ամբողջ նպատակն ու խնդիրն այն չէ՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին»,-ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չի պատրաստվում Աշոտ Փաշինյանին հորդորել հետ վերցնել դիմումը զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի դեմ:

Նա հայտնեց, որ երբ առաջին անգամ որդու հետ խոսել է՝ վերջինս  փաստարկներով զրկել է իրեն իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից:

Փաշինյանը փոխանցեց որդու խոսքը. «Ենթադրենք՝ ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, ինչ-որ պատասխան գործողություն անեմ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքո՞վ պատասխանեմ, սպառնալիքին սպառնալիքո՞վ պատասխանեմ, առևանգմանը առևանգմա՞մբ պատասխանեմ»։

Ըստ նրա, Աշոտ Փաշինյանը նման գործելաոճն անընդունելի է համարել, որից հետո ինքը չունի փաստարկ այդ կոչով որդուն դիմելու համար:

Փաշինյանի ներկայացմամբ՝ զոհված զինվորի մորը կալանավորելն ունի երեք հարթություն՝ իրավական, բարոյական և քաղաքական և առաջարկեց քննարկել, թե ում հետ է տեղի ունեցել դեպքը:

Համաձայն չեմ. Փաշինյանը՝ ՀՀ-ի հանդեպ Ռուսաստանի թշնամական վերաբերմունքի մասին լրագրողի  պնդմանը

«Այդտեղ բոլոր գործողությունները պետք է իրականացվեն Հայաստանի Կառավարության, մասնավորապես՝ ԱԱԾ-ի հետ համաձայնեցված, և կարող եմ ասել, որ կվերստուգենք, թե ինչ գործողություններ են իրականացվում»,-պատասխանելով Մեղրիում ՌԴ սահմանապահ զորքերի կողմից մեծ ծավալի շինարարական աշխատանքներ անելու մասին լրագրողի հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ եթե նման գործողությունները համաձայնեցված շրջանակից դուրս լինեն և որևէ ձևով Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ կապված մարտահրավերներ պարունակեն, ապա այդ հարցը կքննարկեն:

Փաշինյանը չհամաձայնեց լրագրողի ձևակերպման հետ, որ Ռուսաստանի վերաբերմունքը ՀՀ-ի հանդեպ թշնամական է և պնդեց, որ պետք է ամեն ինչ անել գործընկերային հարաբերությունները խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:

 

Փաշինյանն անդրադարձավ նաև ՌԴ սահմանապահ ծառայության կողմից Մեղրիի մոտակայքում շինարարություն իրականացնելու, սահմանապահ ծառայությունն ընդլայնելու մասին հարցին:

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի արևմտյան պատժամիջոցների տակ

«Մենք կգործենք ՌԴ-ի հետ հարաբերություններում ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արևմտյան պատժամիջոցների ներքո»,-Ասուլիսում հայտարարեց Նիկոլ փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցից ստացել է խնդրանք՝ խստացնելու վերահսկողությունը այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են ՌԴ-ին շրջանցելու արևմտյան պատժամիջոցները:

Փաշինյանը բացատրեց, որ եթե Հայաստանը հայտնվի արևմտյան պատժամիջոցների ներքո, ապա այդքան ռեսուրս չունի, որ դիմանա դրան, մյուս կողմից էլ նրա ոչ մի դաշնակցի համար դրանից ավելի լավ չի լինի, իսկ պետությունը կփչացնենք ի հարաբերությունները արևմտյան գործընկերների հետ:

Նա ասաց, որ այդ հարցում մասնավոր ընկերություններին հանձնարարություններ տալու լիազորություններ չունի, բայց նրանց հետ աշխատանքներ տարվում են:

Փաշինյանը տեղեկացրեց, որ արևմտյան գործընկերների հետ բոլոր հանդիպումների ժամանակ այդ հարցը քննարկվում է, և այն նաև Հայաստանի և Ռուսաստանի քննարկման օրակարգերում է եղել:

«Մենք երկուսի հետ հարաբերվելիս տալիս ենք ճշգրիտ նույն արձագանքը: Մենք ասում ենք՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական-գործընկերային հարաբերություններ, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի տնտեսական խոր և ռազմավարական նշանակության հարաբերություններ, բայց Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի արևմտյան պատժամիջոցների տակ»,-հայտարարես ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:

Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանն ասաց, որ 2009-ից այդ պատժամիջոցները գործում են, և Հայաստանը դրանք պահում է:

Նա նաև հայտնեց, որ խախտումների առումով հայկական կողմի «ռադարներում» հայկական մեկ ընկերություն է հայտնվել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}