Պեսկով. ՀԱՊԿ-ն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը
«ՀԱՊԿ-ն արդեն ցուցադրել է իր արդյունավետությունը և զարգացման ներուժ ունի»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով կազմակերպության հասցեին Նիկոլ Փաշինյանի քննադատությունը։
«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որն ունի իր հեղինակությունը անդամ երկրների մեջ։ Կազմակերպություն, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում և կազմակերպություն, որը, մեր տեսանկյունից, ունի հետագա զարգացման լուրջ ներուժ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր ասուլիսում ասել է. «Ես չեմ կարող բացառել, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու, կամ սառացնելու վերաբերյալ, բայց այն տեղի կունենա միայն այն պարագայում երբ մենք արձանագրեքն, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, դե որ դուրս է եկել, մեզ էլ ի՞նչ է մնում անելո»։ Նա նաև ասել է, որ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի տարածքում չի գործում, քանի որ չի մատնանշում, իր պատկերացմամբ, ՀՀ տարածքը. «Երբ որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 %-ը կվերանա»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին