Հուդայի նման ում 30 արծաթ տալիս են, մարդիկ լռում, նստում են իրենց տները. Անդրանիկ սարկավագ Մանուկյան
«Այն, որ մենք այստեղ հավաքվել ենք, ողբ է, ցավ է»,- կառավարության մոտ ասաց «Սասուն» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ով աջակցում է Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին, ովքեր մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
Նա նշեց, որ մարդիկ հավաքվել են այստեղ մի պարզ ճշմարտության համար՝ Հայաստանում անօրինություն է գործում։
«Քո զավականը ընդունելի է, թանկ է քո համար, իսկ ի՞նչ է՝ այս ծնողների զավակներն իրենց համար զավակ չե՞ն, թանկ չե՞ն, արժեք չունե՞ն։ Չեմ հասկանում՝ տարրական էթիկայի նորմեր ունե՞ք, թե՞ ոչ»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Հարցին՝ ո՞ւր են ժողովրդական, վաստակավոր մշակութային գործիչները, նա պատասխանեց. «Չգիտեմ։ Հուդայի նման ում 30 արծաթ տալիս են, մարդիկ լռում, նստում են իրենց տները։ Դա է խնդիրը։ Մենք չունենք ազգային, պետական մտածելակերպ։ Միշտ եղել է գավառական մտածելակերպ։ Պետք է վերանանք այդ մտածելակերպից»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ մենք տեսնում ենք մեկ այլ ընտանիք, որը կործանում է ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երեխաների ապագան»
- Մայր Աթոռն իր խոր մտահոգությունն է արտահայտում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ
- Զոհված զինծառայողների ծնողները երդվել են՝ «Եռաբլուր» չեն գնա, մինչև Գայանե Հակոբյանն իրենց հետ չլինի
- «Այ բթամիտ...». Զոհվածների ծնողները՝ կառավարության դիմաց
- Զոհվածի հայր. Մտավորականների, գիտնականների լռությունը տարակուսելի և անընդունելի է
- Զոհված զինծառայողների ծնողները երկրորդ գիշերն են անցկացրել կառավարության շենքի դիմաց
- Չնայած հորդ անձրևին, զոհվածների ծնողները շարունակում են բողոքի ակցիան
- Մշակութային լրագրող. Ես հրաժարվում եմ ընդունել, որ Հայաստանը մտավորականներ ու արվեստագետներ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան