Աշոտ Փաշինյանի այնտեղ հայտնվելը կանխամտածված քայլ էր մեր պայքարը ճնշելու համար. Զոհված զինծառայողի մայր
«Աշոտ Փաշինյանի այնտեղ հայտնվելը կանխամտածված, նախապես պլանավորված արարք էր»,- կառավարության մոտ լրագրողներին ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ով պատերազմում զոհված այլ զինծառայողների հարազատների հետ մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
«Նրանք գիտեին, որ մենք վրդովված ծնողներ ենք, Աշոտիկին բերեցին ու ուղիղ իջացրեցին մեր մեջ՝ մտածելով, որ հնարավոր չէ ծնողը մի բառ չասի Աշոտիկին։ Իրենք էին բերել։
Նրա այնտեղ հայտնվելը պատահական չէր, կանխամտածված քայլ էր մեր պայքարը ճնշելու համար։ Գայանեն քաղբանտարկյալ է»,- ասաց Ա. Գալեյանը։
Հացին՝ չե՞ն կարծում, որ «Որդիների կանչ» ՀԿ-ն փոխեց պայքարի իր ձևը, սա պայքարը ճնշելու միջոց է, նա պատասխանեց. «Կարծում ենք։ Մենք ասուլիսի ժամանակ ասել ենք՝ մենք քաղաքացիական ու քաղաքական պայքար ենք տանելու՝ առաջ բերելով այն քաղաքական ուժերին, որոնք կգան, մենք էլ որպես Հայաստանի քաղաքացիներ՝ կմիանանք, իրենց հետ համատեղ կշարունակենք պայքարը։ Մեզ իշխանություն պետք չէ, մեր երեխաների վրեժն ենք ուզում լուծել, պատասխան տան մեր երեխաների թափած մեկ կաթիլ արյան համար»։
Զոհվածի մայրը նաև նշեց, որ իրենց երեխաների այս իշխանությունների քաղաքական խաղերի զոհ են դարձել։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռն իր խոր մտահոգությունն է արտահայտում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ
- Զոհված զինծառայողների ծնողները երդվել են՝ «Եռաբլուր» չեն գնա, մինչև Գայանե Հակոբյանն իրենց հետ չլինի
- «Այ բթամիտ...». Զոհվածների ծնողները՝ կառավարության դիմաց
- Եթե որևէ երեխայի մազին չի կարելի կպնել, բայց ո՞նց իրենք մեր երեխաների տարան, սպանեցին. Զոհվածի հայր
- Ի՞նչ է արել զոհվածի մայր Գայանեն, 5000 տղու գլուխ է կերե՞լ. Զոհված կապտանի այրի
- Աստղ Գալեյան. Մեր երեխաների արյունը չի վաճառվում
- Զոհված զինծառայողների ծնողները երկրորդ գիշերն են անցկացրել կառավարության շենքի դիմաց
- Չնայած հորդ անձրևին, զոհվածների ծնողները շարունակում են բողոքի ակցիան
- Ստեփանակերտում զոհված զինծառայողների ծնողներն ակցիա են անում՝ ի աջակցություն Երևանում կալանավորված Գայանե Հակոբյանի
- Զոհված զինծառայողների ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ
- Զոհված զինծառայողների ծնողները փողոցներ են փակել
- Զոհված զինծառայողների ծնողները հասնում են կառավարության շենք, որը շրջապատված է ոստիկանական մեծաթիվ ուժերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան