Բագրատ Սրբազան. Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու, հանձնելու որևէ բան, իրենց հայրական տնից չեն բերել
«Դժբախտաբար, մեր երկրում ամոթալի կերպով կալանքը որպես խափանման միջոց ընտրելը դարձել է պատժի գործիք։ Տիկին Գայանեին և մնացած բոլորին փորձում են սպառնալ՝ նվազեցնելով, ստորացնելով այն սրբազան զգացումը և դերակատարումը, որը մեր ծնողներն ունեն և կարող են ունենալ»,- կառավարության շենքի մոտ 24News-ի հետ զրույցում ասել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշել է, որ ամբողջ ազգով, հանրապետություններով կալանավորված վիճակում ենք։
Բագրատ Սրբազանն ասել է, որ չի լսել և չի էլ լսելու Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։
«Եթե այս ամեն ինչը քաղաքականության մասին է, ուրեմն վայ մեզ։ Սա մեր կենսագրությունն է։ Ոչ մեկ ոչ մեկին իրավունք չի տվել իմ կենսագրությունը գողանալու, իսկ այդ գողն ու գողերն այս շենքում նստած են»,-նշել է նա։
Տավուշի թեմի առաջնորդն ընդգծել է՝ Փաշինյանը չի որոշելու մեր կյանքը. «Ուզում է հազար հատ փաստաթուղթ ստորագրել, իրեն պատռտել, պատերով տալ, գոռալ, կանչել, սթափ և ոչ սթափ վիճակում լինել, չունի իրավունք։ Չունի իրավունք ստորագրելու կամ չստորագրելու, հանձնելու որևէ բան։ Իրենց հայրական տնից չեն բերել։ 29 հազար 800 քկմ շատ նման է 30 արծաթին։ Թող չնայեն մեր ժողովորդի, այսպես ասած, ապատիայի մեջ լինելը։ Վստահեցնում եմ՝ այն հրաբուխը, որը հավաքվել է իր ասելիքն ասելու է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. Փաստաբան
- «Մեր դեմ հայտարարված է լիակատար պատերազմ, սա միայն տիկին Գայանեի հարցը չէ»
- «Ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ մենք տեսնում ենք մեկ այլ ընտանիք, որը կործանում է ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երեխաների ապագան»
- Իրենք խրախճանքի մեջ են գտնվում, որ Գայանեն կալանավորված է. Արա Ռոստոմյան
- Փաստաբան. Տիկին Գայանեի վերաքննիչ բողոքը մուտք ենք անում դատարան