Թուրքիայում կես ժամի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Բնական աղետների հետևանքների վերացման գործակալությունը (AFAD)։
Նախարարության Twitter-ում տարածած հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19.06-ին Գյոքսունի շրջանում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
Երկրորդ երկրաշարժը գրանցվել է Ադանայում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի տարածքում գտնվող Ադանայի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել
- Երկրաշարժ Թուրքիա-Իրան սահմանային գոտում
- Թուրքական Կոնիա քաղաքի բնակիչները երկրաշարժից հետո խուճապահար դուրս են եկել փողոց
- Իրան-Թուրքիա սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Երևաում ու Արարատում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին