Կամո Արեյան. Մեկ շաբաթ դեռ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու համար
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները դեռ շարունակվում են։ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ մանրամասնելով, որ աշխատանքներում ներգրավվել են նաև մասնավոր ընկերություններն ու նրանց տեխնիկան։
«Երեկ դժվար աշխատեցինք, եղանակը թույլ չտվեց։ Մեծ քանակով տեխնիկա է բերված։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Եթե ռեալ գնահատենք, դեռևս մեկ շաբաթ կպահանջվի հրդեհը մարելու ու այդ տարածքից ծուխը վերացնելու համար»,-ասաց Արեյանը։
Նա նշեց, որ Տիգրան Ավինյանին առանձին կներկայացնի հարցի հետագա վերահսկողության վերաբերյալ որոշ նկատառումներ։
«Առաջնահերթ մեր խնդիրը կհամարեի, կառաջարկեի, որ մենք արագ ձեռնամուխ լինենք նոր աղբավայրի ծրագրի իրականացմանը։ Մնացած հարցերի շուրջ թույլ տվեք՝ ես Ձեզ առանձին ներկայացնեմ խնդիրը ու կազմակերպենք նեղ քննարկում»,-ասաց Կամո Արեյան։
Ավինյանն արձագանքեց, որ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է։ Առաջարկեց այսօրվա երկորրդ կեսին շրջայց կատարել, տեղում ծանոթանալ իրավիճակին։
Հարակից հրապարակումներ`
- Նուբարաշենի աղբավայրի չշիջած հրդեհի թունավոր ծուխը շարունակվում է տարածվել Երևանի և աղբավայրին հարակից համայնքների վրա
- Երևան քաղաքի ծուխը Նուբարաշենի աղբավայրի տարածքում ծխացող օջախներից է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան