Մայր Աթոռն իր խոր մտահոգությունն է արտահայտում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է արտահայտում վարչապետի որդու ենթադրյալ առևանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ նաև ասված է.
«Հասարակության մեջ խռովություններ ու հուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու նվիրումին և կարող են հանգեցնել նոր պառակտումների ազգային կյանքում:
Հորդորում ենք իշխանության պատկան մարմիններին, առավելագույնս հաշվի առնելով զոհված զինվորի ծնողի պարագան, երկրում առկա մտահոգությունները և զգայունությունները, քրեական գործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ, առանց տիկին Գայանե Հակոբյանի մեկուսացման։
Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, մեր պետության անվտանգության համար։ Աղոթում ենք նաև նահատակված մեր բոլոր զավակների հոգիների հանգստության համար և մեր զորակցությունը բերում զոհված զինվորների ծնողներին և ընտանիքներին»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ծնողները երդվել են՝ «Եռաբլուր» չեն գնա, մինչև Գայանե Հակոբյանն իրենց հետ չլինի
- Ի՞նչ է արել զոհվածի մայր Գայանեն, 5000 տղու գլուխ է կերե՞լ. Զոհված կապտանի այրի
- Լևոն Տեր-Պետրոսյան. Իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի
- Ստեփանակերտում զոհված զինծառայողների ծնողներն ակցիա են անում՝ ի աջակցություն Երևանում կալանավորված Գայանե Հակոբյանի
- Գայանեն լսել է մեր խնդրանքն ու դուրս եկել հացադուլից, բայց իր պայմանը փոխանցել՝ մեր պայքարից հետ չկանգնենք. Ռոստոմյան
- Գայանե Հակոբյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից. Անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն
- «Ճանաչեք և հիշեք». Զոհվածի մայր տիկին Գայանեին դատած դատավորը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան