2022 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր հարկեր՝145.6 մլրդ դրամ. Փաշինյան
«2022 թվականի պետական բյուջեից հարկային եկամուտների փաստացի կատարողականը 1 տրիլիոն 926 մլրդ դրամ»,-հրավիրած մամուլի ասուլիսի մեկնարկին 2022 թվականի պետական բյոււջեի կատարողականին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այն 2020 թվականի բյուջեի նախատեսված գումարից ավել է 82 մլրդ դրամ:
Ըստ Փաշինյանի՝ 2022 թվականին հարկային եկամուտները 2017 թվականի համանման ցուցանիշից ավել է 768 մլրդ դրամով կամ 66 %-ով, իսկ կապիտալ ծախսերը ավել են եղել 167 %-ով:
Հիշեցնելով, որ պետությունը 21.8 % բաժնեմաս է ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և 2021 թվականի վերջից մասնակցում է նրա կառավարմանը՝ Փաշինյանն ասաց.
«2022 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր թվով հարկեր145.6 մլրդ դրամ: Այն շուրջ 7 մլրդ դրամով ավելին է 2012-2017 թվականներին ԶՊՄԿ-ի կողմից վճարված հարկերը միասին վերցրած»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը:
Փաշինյանը հայտնեց, որ 2023 թվականի առաջին 4 ամիսներին պետական բյուջե ավելի շատ հարկային եկամուտ է մուտքագրվել, քան առանձին վերցրած 20001-2010 թվականների ամբողջ տարիների ընթացքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան