Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը
«86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»,-լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որն ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այդ մակերեսով տարածքում ճանաչելու մասին։
Շարունակելով խոսքը, Փաշինյանն ասաց.
«Բայց պետք է արձանագրել, որ մենք ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»,-ասաց նա։
Լրագրողի հստակեցնող հարցին, թե Հայաստանի կառավարությունն ասօր ասո՞ւմ է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանի կառավարությունն ինչ ասի, չասի, բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ավելի կոնկրետ, դժվար եմ պատկերացնում, ինչպես կարող եմ ասել։ 86 հազար 600 քկմ տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ. Միշելի հայտարարությունը վկայում են այն մասին, որ ԵՄ ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքները
- Դավիթ Բաբայան. Ոչխարի վերջը խորովածն է, լավ իմացեք
- Միշելի` եռակողմ հանդիպումից հետո տարածած հայտարարության մեզ համար, մեղմ ասած, ոչ նպաստավոր կետերը. «Հայկական ալիք»
- Կալանավորված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում. Շառլ Միշել
- Միշելն Ալիևին կոչ է արել ապահովել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը