Հուսով եմ՝ հոգևոր ճեմարան ավարտածները փաստեր ներկայացրել են իրենց սեռական առողջության մասին. Փաշինյան
«Հույս ունեմ՝ հոգևոր ճեմարանն ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ: Համոզված են դրանում, որ ներկայացրել են, այնպես որ մտահոգվելու մեծ բան չկա»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցու վերաբերյալ իր վերջին հայտարարությանն ու դրան Մայր Աթոռի արձագանքին։
Լրագրողը մեջբերեց Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի. «Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»։
«Ես այդ մեջբերումից հասկացա, որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի, բայց ես չեմ պատրաստվում վիրավորական բառապաշարով հակադարձել:
Եթե եկեղեցու մասին իմ արտահայտությամբ անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգևոր ծառայությունը բարեպաշտ և ազնիվ ձևով իրականացնող բազմաթիվ այլ հոգևորականների նկատմամբ, ես ուզում եմ նրանցից ներողություն խնդրել։
Ձեր հայտարարության հեղինակներին չեմ հակադարձի վիրավորանքներով, որովհետև քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ: Տեսնում եք, որ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռի Դիվանապետը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
- Հայտնի անձնավորության հերթական մանիպուլյացիան այն մասին. Դանիելյան
- Փաշինյան. Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ազնիվ կլինի կուսակցություն ստեղծի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան