«Եթե այո, ապա Աշոտ Փաշինյանի նկատմամբ իրականացվածն ադրբեջանական բեկորի առաքելությունն ավարտին հասցնելու գործողություն է»
«Բաց այս պրոցեսները ինչի՞ մասին են, որ այսօր քաղաքացի Աշոտ Փաշինյանին առևանգում են, Բադեն-Բադենո՞ւմ է եղել, կամ, էլի եմ ասում, եթե բեկորը կպներ իրեն... Բեկորը չի որոշել, հասկանում եք, զինվորն էլ չի որոշել, Աշոտ Փաշինյանն էլ չի որոշել»,-ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 44-օրյա պատերազմում Աշոտ Փաշինյանի կողքին զոհված զինծառայողի դեպքը:
Ըստ Փաշինյանի ներկայացման՝ այն զինվորը, որին խոցել էր արկի բեկորը, այդ պահին Աշոտ Փաշինյանի հետ ձեռքերն իրար վրա դրած պատսպարված են եղել մարտական խնդիր կատարելու ժամանակ:
«Բեկորը եթե կպներ Աշոտ Փաշինյանին, նա կլինե՞ր հերոս, և Աննա Հակոբյանը կլինե՞ր հերոսածին, եթե այո, ապա Աշոտ Փաշինյանի նկատմամբ իրականացվածն ադրբեջանական բեկորի առաքելությունն ավարտին հասցնելու գործողություն է, եթե ոչ՝ ապա եկեք «հերոս» և «հերոսածին» բառերն ավելի զգուշությամբ օգտագործենք»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ասաց, որ պետք է այդ ամենի մասին խոսել, բայց ոչ՝ վերնագրերով և տրանսպարենտներով:
Փաշինյանը հայտարարեց, որ իր կինը պատերազմի օրերին Արցախում էր, որդին կամավոր և հարցրեց, թե էլ ում կինն ու որդին են այդ օրերին եղել այնտեղ, բայց անմիջապես հիշեց զոհվածների ծնողներին:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ասուլիսի արձագանքները. «Չկան անգամ հայհոյանքներ ու անեծքներ, որոնց դու արժանի կլինես»
- Հուսով եմ՝ հոգևոր ճեմարան ավարտածները փաստեր ներկայացրել են իրենց սեռական առողջության մասին. Փաշինյան
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը
- Գոնե այս պահի դրությամբ ես Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյան. Չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել բողոքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան