Պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը միջնորդում է անցկացնել՝ Ա. Փաշինյանի արյան դատաբժշկական փորձաքննություն
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Տևական ժամանակ ականատես ենք լինում «Ժողովրդավարության բաստեոնում» ընտրովի արդարադատության հերթական խայտառակ արտահայտմանը, ընտրովի արդարադատությունը նույնիսկ հասավ զոհված զինծառայողների ծնողներին, հանձինս՝ Գայանե Հոկոբյանի, որին մեղադրում են ՀՀ վարչապետի զավակի առևանգման մեջ, կիրառելով կալանք որպես խափանման միջոց:
Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումները, որոնց վրա ՀՀ վարչապետի զավակ՝ Ա. Փաշինյանը պատկերված է ոչ ադեկվատ պահվածքով, ապա բավարար կասկածներ են առաջանում, որ վերջինս օգտագործում է թմրամիջոցներ և հավանական է, որ այդպես կոչված «Առևանգման» օրը տիկին Գայանեի վարած ընթացող ավտոմեքենայից Ա. Փաշինյանի դուրս թռնելը պայմանավորված լինի այդ հանգամանքով:
Վերոնշյալ քրեական գործի շրջանակներում՝ օրենքով, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն անցկացնելու նպատակով՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը միջնորդում է պատկան մարմիններին անցկացնել՝ Ա. Փաշինյանի արյան դատաբժշկական փորձաքննությունը:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում տիկին Գայանեին, պահանջելով օրվա իշխանություններից դադարեցնել զոհված զինծառայողների ծնողների հանդեպ իրականացվող էժանագին հետապնդումները, անհապաղ ազատ արձակելով վերջինիս:
Հ.Գ. ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ համաձայն`վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը