ՀԱՀԳԲ. Պիեր Գյուլումյանի աճյունները Փարիզից մոտ վեց ամիս առաջ անպատասխանատու և արկածախնդիր անձանց կողմից Հայաստան է փոխադրվել
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ի գիտություն Հայաստանի Հանրապետության և տարասփյուռ ողջ հայության մեկ անգամ ևս հստակեցնում ենք, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական պայքար-հակապայքարներին միջամուխ չդառնալու իր սկզբունքային կեցվածքին: Այդպես է եղել ՀՀ անկախությունից ի վեր անցնող ավելի քան երեսուն տարիներին, այդպես է նաև այսօ'ր:
Մեր նահատակ ազատամարտիկ Պիեր Գյուլումյանի աճյունները, Փարիզից մոտ վեց ամիս առաջ անպատասխանատու և արկածախնդիր անձանց կողմից Հայաստան է փոխադրվել, որպեսզի հարմար պահի վերահուղարկավորման անվան ներքո քաղաքական ստոր շահարկումների ենթարկվի, ինչը անթույլատրելի' է:
Հայ մամուլից պահանջում ենք չտրվել սադրանքի, ցուցաբերել պատասխանատու մոտեցում, իսկ ողջ հայությանը կոչ անում լինել զգոն և միասնական:
Նահատակ Պիեր Գյուլոմյանի աճյունը անպայման, հարմար պահի և հավուր պատշաճի կվերահուղարկավորվի, ինչպես հուղարկավորվել են Հայության և Հայաստանի համար զոհված բոլոր նվիրյալները»։
Հարակից հրապարակումներ`
- Փթիրները գերեզման չեն ունենալու. Կարո Վարդանյան
- ՊՆ-ն չի արտոնել ԱՍԱԼԱ-ի մարտիկին հուղարկավորել Եռաբլուրում