Պուտինն ու Էրդողանն աշխատում են ի շահ իրենց ժողովուրդների․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Մոսկվայում գնահատականներ է հնչեցրել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Շեշտելով, որ Էրդողանն ու Պուտինը պոպուլիզմի հետ գործ չունեն՝ Պեսկովն ասել է. «Պուտինն ու Էրդողանը շատ լուրջ քաղաքական գործիչներ են՝ մեծ քաղաքական փորձով, նրանք տեր են իրենց խոսքին»։
Նշելով, որ երկու ղեկավարներն էլ աշխատում են ի շահ իրենց ժողովուրդների՝ Պեսկովն ավելացրել է, որ ամենակարևորն այն է, որ նրանք զբաղվում են երկկողմանի փոխշահավետ հարաբերությունների կոնկրետ հարցերով։
Արձագանքելով հացահատիկային գործարքի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշմանը՝ խոսնակն ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բախվել է որոշ ոչ կառուցողական արևմտյան երկրների հետ և նշել, որ, չնայած հացահատիկային գործարքը 2 ամսով երկրարաձգվել է, բայց այն կարճաժամկետ է և կարող է շատ արագ ավարտին մոտենալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան